Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 92 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԸ. 1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով Ընկերությունը կարող է ներգրավել աուդիտն իրականացնող անձի` աուդիտորի (կազմակերպության կամ ֆիզիկական անձի), որը գույքային շահերով կապված չէ Ընկերության կամ նրա բաժնետերերի հետ` կնքելով նրա հետ համապատասխան պայմանագիր: Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն աուդիտորի կողմից կարող է իրականացվել նաև Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների քանակի առնվազն 5 տոկոսին տիրապետող բաժնետերերի պահանջով: Այդ դեպքում աուդիտորի ծառայությունները վճարում են ստուգում պահանջող բաժնետերերը. 2. Ընկերության աուդիտն իրականացնող անձին հաստատում է ժողովը: Ընկերության աուդիտն իրականացնող անձի հետ պայմանագիրը կնքում է խորհրդի նախագահը: Խորհուրդը որոշում է աուդիտն իրականացնող անձի ծառայությունների համար վճարվող գումարի չափը. 3. Սույն հոդվածի 1-ին կետի երրորդ մասով սահմանված դեպքում Ընկերության աուդիտն իրականացնող անձին ընտրում և նրա հետ պայմանագիր են կնքում ստուգումը պահանջող բաժնետերերը. 4. Ընկերության աուդիտն իրականացնող անձին ներկայացվող պահանջները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով: |