FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  116

Պարբերական մաքսային հայտարարագրումը.
1. Պարբերական մաքսային հայտարարագրման դեպքում ապրանքների հայտարարագիրը ներկայացվում է բոլոր այն ապրանքների վերաբերյալ, որոնք կարող են տեղափոխվել Միության մաքսային սահմանով երկու կամ ավելի խմբաքանակներով՝ մատակարարման ընթացքում, գործարքներից մեկով նախատեսված պարտավորությունների կատարման դիմաց, իսկ գործարքի բացակայության դեպքում՝ ապրանքների տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթով կամ, վերամշակման արդյունքում ստացվելիք ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում, ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթով նախատեսված պարտավորությունների կատարման դիմաց.
2. Ապրանքների հայտարարագիրը ներկայացվում է մինչև հայտագրվող մատակարարման ժամանակահատվածի սկիզբը: Մատակարարման ժամանակահատված է համարվում հայտարարատուի կողմից հայտագրվող ժամանակահատվածը, որը չի գերազանցում 31 օրացուցային օրը, և որի ընթացքում պլանավորվում է՝
    1) մաքսային մարմին ներկայացնել Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքները.
    2) բեռնառաքել Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքները (հանձնել ապրանքները փոխադրողին, որն իրականացնելու է ապրանքների միջազգային փոխադրումը, կամ առաջին փոխադրողին՝ Միության մաքսային տարածքից ապրանքներն արտահանելու նպատակով դրանք այլ տրանսպորտային միջոցի փոխաբեռնմամբ (վերաբեռնմամբ) միջազգային փոխադրում իրականացնելիս).
3. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ սույն հոդվածի 2-րդ կետում նշված մատակարարման ժամանակահատվածը չի կարող գերազանցել 1 օրացուցային ամիսը.
4. Պարբերական մաքսային հայտարարագրման դեպքում ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք կամ Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումն ապրանքների հայտարարագրում ներկայացված քանակը գերազանցող քանակով չի թույլատրվում՝ բացառությամբ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերի:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  116

5. Պարբերական մաքսային հայտարարագրման դեպքում պետք է ներկայացվեն տեղեկություններ, որոնք ենթակա են նշման ապրանքների հայտարարագրում՝ սույն Օրենսգրքի 106-րդ հոդվածին համապատասխան, ելնելով հայտագրված մատակարարման ժամանակահատվածի ընթացքում Միության մաքսային սահմանով տեղափոխման համար նախատեսված ապրանքների քանակից՝ բացառությամբ հետևյալ տեղեկությունների, որոնք իրենց բնույթով կարող են հայտնի չլինել հայտարարատուին ապրանքների հայտարարագիր ներկայացնելու պահին՝
    1) այն տրանսպորտային միջոցների մասին, որոնցով փոխադրվելու են ապրանքները՝ բացի այն տրանսպորտի տեսակի մասին տեղեկություններից, որով փոխադրվելու են ապրանքները.
    2) մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող առանձին փաստաթղթերի մասին.
    3) այլ տեղեկություններ, որոնք սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ կախված ապրանքների կատեգորիաներից ու դրանք փոխադրող տրանսպորտի տեսակից.
6. Այն ապրանքների հայտագրված մատակարարման ժամանակահատվածի ավարտից հետո, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվել է սույն հոդվածին համապատասխան, հայտարարատուն պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել պակասող տեղեկությունները, ինչպես նաև՝ տեղեկություններ ապրանքների փաստացի քանակի մասին՝ ապրանքների հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխման (լրացման) միջոցով, հետևյալ ժամկետներում՝
    1) Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելու մատակարարման ժամանակահատվածի ավարտվելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում.
    2) ապրանքների հայտարարագրում հայտագրված ապրանքների ամբողջ խմբաքանակը Միության մաքսային տարածքից փաստացի արտահանելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  116

7. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել ապրանքների հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխման (լրացման)՝ սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված ժամկետներից ավելի կարճ ժամկետներ կամ սույն հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետների երկարաձգման հնարավորություն, իսկ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սույն հոդվածի 3-ին կետին համապատասխան մատակարարման ժամանակահատվածը սահմանելու դեպքում՝ ապրանքների հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխման (լրացման) այլ ժամկետ.
8. Այն ապրանքները, որոնց վերաբերյալ իրականացվել է պարբերական մաքսային հայտարարագրում, և որոնք նախատեսված են Միության մաքսային տարածքից արտահանելու համար, պետք է փաստացի արտահանվեն Միության մաքսային տարածքից մատակարարման ժամանակահատվածն ավարտվելու օրվան հաջորդող օրվանից՝ 6 ամսվա ընթացքում: Նշված ժամկետը հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա երկարաձգվում է ապրանքների բացթողումն իրականացրած մաքսային մարմնի կողմից՝ դրա լրանալու օրվանից 3 ամիսը չգերազանցող ժամկետով.
9. Եթե պարբերական մաքսային հայտարարագրման դեպքում ապրանքների հայտարարագրում հայտագրված ապրանքները հայտագրված ժամանակահատվածում չեն ներկայացվել ապրանքների այդ հայտարարագիրը գրանցած մաքսային մարմին կամ փաստացի չեն արտահանվել Միության մաքսային տարածքից սույն հոդվածի 8-րդ կետով սահմանված ժամկետի ընթացքում, ապա ապրանքների այդպիսի հայտարարագիրը պետք է հետ կանչվի սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան.
10. Սահմանված ժամկետներում հայտարարատուի կողմից սույն հոդվածի 9-րդ կետին համապատասխան հայտարարագրի հետկանչի հետ կապված գործողությունները չիրականացնելու դեպքում մաքսային մարմինը չեղյալ է ճանաչում ապրանքների բացթողումը՝ սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան.
11. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել այն ապրանքների կատեգորիաները, որոնց առնչությամբ սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  116

12. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել լրացուցիչ պայմաններ, որոնց կատարման դեպքում կարող է իրականացվել պարբերական մաքսային հայտարարագրումը սույն հոդվածին համապատասխան.
13. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել մատակարարման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ապրանքների մաքսային հայտարարագրում պարբերական մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության անցկացման առանձնահատկությունները: