Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 212 «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և այդ մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց օգտագործման պայմանները. 1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանն է օտարերկրյա ապրանքների նկատմամբ արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան. 2. Որպես «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու՝ կարող է հանդես գալ ազատ պահեստի տիրապետող անձը, իսկ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև այլ անձինք. 3. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմաններն են՝ 1) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տեղավորումը և գտնվելն ազատ պահեստի տարածքում այդ ազատ պահեստի գործունեության ժամկետի ընթացքում՝ հաշվի առնելով սույն հոդվածի 5-րդ կետը և սույն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 5-րդ կետը. 2) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործումը դրանք այդ մաքսային ընթացակարգով ձևակերպած հայտարարատուի կողմից կամ սույն գլխին համապատասխան սահմանված այլ անձանց կողմից. 3) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ սույն Օրենսգրքի 213-րդ հոդվածին համապատասխան գործողությունների կատարումը. 4. Ազատ պահեստի գործունեության դադարեցման դեպքում սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները պետք է պահպանվեն մինչև այդ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կամ դադարեցումը՝ սույն Օրենսգրքի 215-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 212 5. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել դեպքեր, երբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կարող են տեղավորվել և գտնվել մի քանի ազատ պահեստների տարածքներում, որոնց տիրապետողն է «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու հանդիսացող իրավաբանական անձը, այդպիսի ապրանքները և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն այդպիսի պահեստների միջև տեղափոխելու դեպքերը, ինչպես նաև այդպիսի դեպքերում մաքսային գործառնությունների կատարման և այդպիսի ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության իրականացման առանձնահատկությունները: |