Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 28 Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնությունը. 1. Անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը, որն ունի մտադրություն ձեռք բերելու կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն կամ ավելացնելու իր մասնակցությունն այնպես, որ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նրա` ձայնի իրավունք տվող մասնակցությունը կազմի առնվազն 20, 50 կամ 75 տոկոս, պետք է ստանա Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը. 2. Եթե անձը ձեռք է բերում նշանակալից մասնակցություն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում կամ ավելացնում է իր` ձայնի իրավունք տվող մասնակցությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված սահմանաչափերից ավելի՝ ցանկացած այլ իրադարձության կամ գործարքի (այդ թվում` ժառանգության հիմքով մասնակցության փոխանցման) հետևանքով, որի մասին անձը տեղյակ չէր և չէր կարող տեղյակ լինել, ապա նա պարտավոր է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տեղեկացնել Կենտրոնական բանկին կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց կամ մասնակցությունն ավելացնելու մասին տեղեկանալուց հետո` 10 օրվա ընթացքում. 3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մտադրություն ունեցող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում: Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության դիմումում ներառվող և կից ներկայացվող տեղեկությունների ու փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ձևը, կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 28 4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև հայտարարություն այն մասին, որ իր մասնակցության միջոցով որևէ այլ անձ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ անձը պարտավոր է ներկայացնել նաև անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները: Անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվում է Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը. 5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև նշանակալից մասնակցության ձեռքբերման համար օգտագործվող միջոցների ծագման օրինականությունը բացահայտող բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն): |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 28 6. Եթե սույն հոդվածով նախատեսված տեղեկությունները ներկայացվել են թերի կամ ոչ ամբողջական, Կենտրոնական բանկը պահանջում է վերացնել տվյալ տեղեկությունների թերությունները։ Եթե սույն հոդվածով սահմանված դիմումը քննելու ընթացքում դիմումով և դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մտադրություն ունեցող անձը պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները մինչև նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն տալու կամ տրամադրումը մերժելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի կողմից որոշման կայացումը: Սույն մասով սահմանված դեպքերում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի ստանալու պահից. 7. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր սույն հոդվածով նախատեսված տեղեկությունների և փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով: Կենտրոնական բանկի՝ սույն մասով սահմանված պահանջի դեպքում անձը պարտավոր է լրացուցիչ տեղեկությունները հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել Կենտրոնական բանկ։ Սույն մասով սահմանված դեպքում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմումի քննության՝ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել սույն օրենքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետով. 8. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տեղեկացնել Կենտրոնական բանկին իր կողմից ձեռք բերված բաժնետոմսերի կամ բաժնեմասերի օտարման մասին, եթե՝ 1) բաժնետոմսերի կամ բաժնեմասերի օտարման հետևանքով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում անձի` ձայնի իրավունք տվող մասնակցությունը նվազում է 10, 20, 50 կամ 75 տոկոսից. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 28 2) բաժնետոմսերի կամ բաժնեմասերի օտարման հետևանքով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում անձի` ձայնի իրավունք տվող մասնակցությունը նվազում է 10 և ավելի տոկոսով. 9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված տեղեկացման պահանջը գործում է նաև այն դեպքում, երբ անձը կնքում է այնպիսի գործարք, որի հետևանքով նա դադարում է հսկել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին. 10. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով պահանջվող փաստաթղթերը և տեղեկություններն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, որոշում է ընդունում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն տալու կամ տրամադրումը մերժելու մասին, բացառությամբ 20-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի, երբ Կենտրոնական բանկի խորհրդի՝ նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն տալու կամ տրամադրումը մերժելու մասին որոշումն ընդունվում է լիցենզիայի տրամադրման որոշման հետ՝ երկու ամսվա ընթացքում. 11. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված նախնական համաձայնություն տալու մասին որոշմամբ սահմանում է նաև ժամկետ, որի ընթացքում գործում է այդ համաձայնությունը: Այդ ժամկետը չի կարող գերազանցել 6 ամիսը: Անձը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կենտրոնական բանկին նշված ժամկետում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման, մասնակցության ավելացման կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նկատմամբ հսկողության ձեռքբերման գործարքի կնքման մասին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 28 12. Օֆշորային տարածքներում մշտական բնակության վայր ունեցող կամ գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք, ինչպես նաև այդ տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձինք կամ սույն մասում նշված անձանց հետ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն (անկախ մասնակցության չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն գլխով սահմանված կարգով՝ Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությամբ: Օֆշորային տարածքների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Սույն մասով սահմանված անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ ստեղծված իրավաբանական անձինք կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն (անկախ մասնակցության չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով՝ Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությամբ: |