Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 149 Արժեթղթերից ստացվող եկամուտները. 1. Սույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև՝ 1) գանձապետական պարտատոմսերի, պետական այլ արժեթղթերի և Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերի գծով ստացվող տոկոսը, մարման ժամանակ ստացվող զեղչը և (կամ) օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը. 2) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը. 3) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող եկամուտը (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, նման այլ գործարքներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից). 4) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) բաժնետոմսերի մասով 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված շահաբաժինները. 5) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) պարտատոմսերից մինչև այդ պարտատոմսերի մարումն ստացված տոկոսները կամ մարելիս զեղչի ձևով ստացվող եկամուտները, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչև մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց. 6) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) պարտատոմսերից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված տոկոսները կամ մարելիս զեղչի ձևով ստացվող եկամուտները, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչև մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 149 2. Հարկման բազան որոշելու նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե` 1) ստացվում են որպես վճարման միջոց տրված մուրհակի, վճարագրի կամ վճարային այլ արժեթղթի օտարումից. 2) ստացվում են որպես ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դիմաց հատուցում կամ փոխարինում են այդ հատուցմանը՝ անկախ արժեթղթի դիմաց իրական ներդրման կամ փոխատվության փաստի առկայությունից. 3) ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում. 4) ստացվում են որպես շահաբաժին, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առևտրին թույլատրված) բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների: |