Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 37 Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին գործուղելը. 1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել հակակոռուպցիոն կոմիտեի կենտրոնական կամ տարածքային այլ ստորաբաժանում` վերջինիս կազմում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ժամանակավոր բացակայության, ծանրաբեռնվածության կամ թափուր հաստիքների պատճառով կամ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը ենթակա չէ գործուղման, եթե, բժշկի եզրակացության համաձայն, դա կարող է վատթարացնել նրա կամ նրա հետ համատեղ ապրող ընտանիքի անդամի առողջական վիճակը. 2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության գործուղելը կատարվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով. 3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի գրավոր համաձայնությամբ գործուղումը կարող է երկարաձգվել. 4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին առանց իր համաձայնության չի կարող գործուղվել: |