Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 408 Մաքսային փոխադրողների ռեեստրից հանելու հիմքերը. 1. Մաքսային փոխադրողների ռեեստրից մաքսային փոխադրողին հանելու հիմքերը հետևյալն են՝ 1) մաքսային փոխադրողի կողմից սույն Օրենսգրքի 409-րդ հոդվածի երկրորդից վեցերորդ պարբերություններով նախատեսված պարտականությունները չկատարելը. 2) մաքսային փոխադրողի դիմումը՝ իրեն մաքսային փոխադրողների ռեեստրից հանելու մասին. 3) մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի լուծարումը. 4) մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վերակազմակերպումը՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերի. 2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ հիմքեր մաքսային փոխադրողների ռեեստրից մաքսային փոխադրողին հանելու համար: |