FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  30

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը՝ ըստ համանման ապրանքների գործարքի արժեքի.
1. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի վաղ, քան գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց 90 օրացուցային օր առաջ նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված համանման ապրանքների գործարքի արժեքի հիման վրա՝ կատարելով առևտրային մակարդակների կամ ապրանքների քանակի տարբերություններով պայմանավորված ճշգրտումները: Նման ճշգրտումները պետք է հիմնված լինեն գոյություն ունեցող փաստերի վրա՝ անկախ ճշգրտման հետևանքով գործարքի արժեքի բարձրացման կամ նվազեցման հանգամանքից.
2. Ճշգրտումը կատարելիս հաշվի են առնվում տարբեր հեռավորություններից տարբեր փոխադրամիջոցներով տեղափոխվող ապրանքների և դիտարկվող համանման ապրանքների տեղափոխման ծախսերի և վճարների միջև եղած տարբերությունները.
3. Եթե սույն հոդվածը կիրառելիս պարզվում է, որ գոյություն ունեն համանման ապրանքների մեկից ավելի գործարքի արժեքներ, ապա արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվում այդ գներից նվազագույնը: