Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 124 Հայցադիմումը ներկայացվելուց հետո դատարանի կողմից կայացվող որոշումները. 1. Հայցադիմումը ներկայացվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` 1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին. 2) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին. 3) հայցադիմումը վերադարձնելու մասին. 2. Այն դեպքում, երբ, սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան, դատավորի աշխատակազմի կողմից կազմվում է արձանագրություն հայցադիմումում առկա թերությունների մասին, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է արձանագրությամբ մատնանշված թերությունները վերացնելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից: |