FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  317

Գույքային պատասխանող ճանաչելու հարցի քննարկումը.
1. Սույն օրենսգրքի 20-րդ գլխով նախատեսված կարգով հարուցված գույքային հայցի հիման վրա նախնական դատալսումների ընթացքում դատարանը լուծում է անձին գույքային պատասխանող ճանաչելու հարցը.
2. Հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտության դեպքում այդ հարցը լուծվում է գույքային պատասխանող ճանաչելու մասին որոշմամբ.
3. Անձին գույքային պատասխանող ճանաչելու դեպքում դատարանը նրան ուղարկում է հայցի և դրան կից նյութերի պատճենները, ինչպես նաև գույքային պատասխանող ճանաչելու մասին որոշման պատճենը և գույքային պատասխանողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ սահմանված ձևի հուշաթերթ: Հուշաթերթը ներառում է նաև սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի ցանկը և դրանց կապակցությամբ միջնորդություններ ներկայացնելու իրավունքի մասին պարզաբանում.
4. Անձին գույքային պատասխանող ճանաչելու դեպքում դատալսումները հետաձգվում են ողջամիտ ժամկետով` գույքային պատասխանողին հնարավորություն տալով իրականացնելու սույն օրենսգրքով նախատեսված իրավունքները: Միաժամանակ դատարանը որոշում է հաջորդ դատական նիստի օրը և ժամը` այդ մասին պատշաճ ձևով տեղեկացնելով կողմերին, այդ թվում` գույքային պատասխանողին: