Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 Արտահանման գինը. 1. Բացառությամբ սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերում սահմանված դեպքերի, արտահանման գին է համարվում ուսումնասիրվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարվելիք գինը, երբ այդ ապրանքը վաճառվում է արտահանող երկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծելու համար. 2. Եթե արտահանման գին չկա կամ, եթե արտահանման գինն արժանահավատ չէ արտահանողի և ներմուծողի կամ արտահանողի և երրորդ կողմի միջև եղած կապի կամ փոխհատուցողական համաձայնության պատճառով, ապա լիազոր մարմինը կարող է արտահանման գինը որոշել, ելնելով՝ 1) այն գնից, որով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքն առաջին անգամ վերավաճառվել է անկախ գնորդին, կամ՝ 2) որևէ այլ արժանահավատ հիմքից, եթե ներմուծված ապրանքն անկախ գնորդին չի վերավաճառվում, կամ եթե վերավաճառվում է ապրանքի ներմուծման պայմաններից տարբեր պայմաններով. 3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետության սահմանի վրա արժանահավատ արտահանման գնի որոշման նպատակով հաշվի են առնվում բոլոր ծախսերը, ներառյալ՝ ներմուծման և վերավաճառքի միջև առաջացող տուրքերը և հարկերը, ինչպես նաև ստացվող շահույթները: Հաշվի են առնվում նաև այն ծախսերը, որոնք սովորաբար առաջանում են ներմուծողի մոտ, բայց որոնք վճարում է Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող և ներմուծողի կամ արտահանողի հետ կապված կամ փոխհատուցողական համաձայնություն ունեցող որևէ այլ կողմ, ներառյալ՝ տրանսպորտային, ապահովագրական, բեռնման և այլ օժանդակ ծախսերը, ապրանքի ներմուծման կամ վաճառքի համար Հայաստանի Հանրապետությունում գործող հարկերը, հակագնագցման և մաքսային տուրքերը, սովորաբար առաջացող վարչական և իրացման ծախսերն ու սովորաբար ստացվող շահույթը: |