FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկումը.
1. Դատարանի` սնանկության գործով վճիռները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով: Վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել վճռի հրապարակման օրվանից հետո՝ 15-օրյա ժամկետում.
2. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն պարտապանը, պարտատերը (պարտատերերը).
3. Սնանկ ճանաչելու դիմումը մերժելու կամ սնանկության գործի վարույթը կարճելու մասին դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունի նաև սնանկության ժամանակավոր կառավարիչը (կառավարիչը)` իր վարձատրության մասով.
4. Դատարանի վճռի բողոքարկումը չի կասեցնում սնանկության վերաբերյալ գործի վարույթը, ինչպես նաև դատարանի նշանակած կառավարչի գործողությունները, եթե վերաքննիչ դատարանը չի կասեցրել դատական ակտի կատարումը.
5. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվելու և նոր քննության ուղարկվելու դեպքում սնանկության վարույթի ընթացքում բոլոր գործողությունները և ժամկետները կասեցվում են և շարունակվում են պարտապանին սնանկ ճանաչելու պահից.
6. Սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի: Որոշումների բողոքարկումը չի կասեցնում այդ որոշումներից բխող գործողությունների կատարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանի, կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ կասեցնում է այդ գործողությունների կատարումը, եթե այդ միջնորդությամբ հիմնավորվում է, որ դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ պարտապանի կամ պարտատիրոջ համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

7. Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, ինչպես նաև առանձին պահանջները հաստատելու մասին դատարանի որոշումը կարող են բողոքարկվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` առանձին պահանջների կամ դրանց մի մասով: Որոշումը մասնակիորեն բողոքարկվելու դեպքում պահանջների վերջնական ցուցակը, ինչպես նաև առանձին պահանջները հաստատելու մասին դատարանի որոշումը՝ չբողոքարկված պահանջների կամ առանձին պահանջի չբողոքարկված մասով, մնում է ուժի մեջ.
8. Սնանկության գործի ընթացքում կայացվող որոշման դեմ բերված բողոքը քննվում և որոշում է կայացվում միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով.
9. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված որոշման դեմ բերված բողոքը վերաքննիչ դատարանը քննում և որոշում է կայացնում կոլեգիալ` երեք դատավորի կազմով, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո` մեկ ամսվա ընթացքում: