Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 13 Դրոշմանիշային վճարների վճարումը. 1. Եթե սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված անձինք եկամուտներ են ստանում հարկային գործակալից, ապա այդ անձինք դրոշմանիշային վճարը վճարում են բացառապես հարկային գործակալի միջոցով. 2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված անձինք դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն. 3. Սույն օրենքի 11-րդ հոդվածում նշված անձանց կողմից տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում նշված չափով դրոշմանիշային վճար կատարելու պարտականությունը համարվում է կատարված, իսկ համապատասխան չափով դրոշմանիշեր` ձեռք բերված, այդ անձանց կողմից հարկային գործակալի միջոցով կամ ինքնուրույն սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում նշված գումարը պետական բյուջե փոխանցելու օրվանից. 4. Դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը որոշում է կայացնում դրոշմանիշային վճար վճարողից (եթե դրոշմանիշային վճարը, սույն օրենքի համաձայն, պետք է կատարվի հարկային գործակալի միջոցով, ապա հարկային գործակալից) ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում դրոշմանիշային վճար վճարողին (հարկային գործակալին): Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա հարկային մարմինը կարող է դնել արգելանք կամ կիրառել սահմանափակում՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով: Դրոշմանիշային վճարները սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում հարկային օրենսդրությամբ սահմանված տույժեր չեն հաշվարկվում: |