FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  40

Դատաբժշկական փորձաքննությունը.
1. Դատաբժշկական փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական կամ քաղաքացիական կամ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված փորձաքննություն նշանակելու մասին որոշման առկայության դեպքում.
2. Դատաբժշկական փորձաքննությունն իրականացվում է հետևյալ ձևերից մեկով կամ մի քանիսով.
    1) դիահերձում․ 2) կենդանի անձի հետազոտում․ 3) մարդու օրգանիզմի կենսաբանական ծագման նմուշների և հետքերի քիմիական կամ կենսաքիմիական կամ կենսաբանական կամ հյուսվածաբանական կամ մոլեկուլյար գենետիկական կամ բժշկաքրեագիտական կամ բջջաբանական հետազոտություններ (այդ թվում՝ մարդու օրգանիզմ ներթափանցած արտածին նյութերի)․ 4) կենդանի կամ մահացած անձի բժշկական փաստաթղթերի հետազոտում.
3. Դիահերձման ձևով դատաբժշկական փորձաքննություններն իրականացվում են՝
    1) մահացածի ինքնությունը հաստատված չլինելու դեպքում․ 2) հիվանդանոցային բժշկական հաստատությունում կլինիկական ախտորոշումը պարզված չլինելու դեպքում՝ անկախ տարիքից և հիվանդանոցային բժշկական հաստատությունում գտնվելու տևողությունից․ 3) բուժաշխատողի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված հաղորդում ներկայացնելու կամ իրենց լիազորություններն իրականացնելիս քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման դեպքում՝ դրանց օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու դեպքերում․ 4) բռնի մահվան կասկածի դեպքում՝ անկախ պայմաններից և մահը վրա հասնելու պահից, ինչպես նաև բռնի մահվան դեպքում՝ սպանության կամ ինքնասպանության կամ դժբախտ պատահարի դեպքում (մեխանիկական վնասվածքներ, մեխանիկական շնչահեղձություն, թունավորումներ, էլեկտրահարություն, ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճան, ճառագայթային էներգիայի ազդեցություն, բարձր և ցածր մթնոլորտային ճնշում և այլ դեպքեր)․ 5) օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ հղիության արհեստական ընդհատման (աբորտի) դեպքում․ 6) հանկարծամահության դեպքում՝ անկախ տարիքից, մահը վրա հասնելու հանգամանքից և վայրից․
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  40

7) հղիների, ծննդկանների, ծննդաբերողների մահվան (մայրական մահացության) դեպքերում․ 8) ազատազրկման վայրերում գտնվող անձանց մահվան դեպքում․ 9) հոգեբուժական հաստատություններում բուժվող պացիենտների մահվան դեպքում․ 10) երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, տուն-ինտերնատներում գտնվող անձանց մահվան դեպքում․ 11) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում հսկողության տակ չգտնվող անձանց մահվան դեպքում․ 12) շտապօգնության ավտոմեքենայի մեջ կամ բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին արձանագրված մահերի դեպքում.
4. Դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը: