FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  110

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ, ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
1. Հողամասերի սեփականատերերը, օգտագործողները կրում են հողամասերի պահպանման հոգսը և պատասխանատու են հողային օրենսդրության պահպանման համար.
2. Հողամասերի սեփականատերերը, օգտագործողները պարտավոր են`
    1) հողամասերն օգտագործել դրանց նպատակային նշանակությանը համապատասխան, ինչպես նաև այնպիսի եղանակներով, որոնք չպետք է վնաս պատճառեն հողին` որպես բնության և տնտեսական օբյեկտի.
    2) չխախտել հարևան հողամասերի սեփականատերերի, օգտագործողների իրավունքները.
    3) հողամասերում պահպանել սահմանագծային, գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշաններ.
    4) բարձրացնել գյուղատնտեսական հողի բերրիությունը, իրականացնել հողի օգտագործման ու պահպանման միջոցառումներ, պահպանել անտառներից, ջրերից և այլ բնական օբյեկտներից օգտվելու կարգը, ինչպես նաև վնաս չպատճառել շրջակա բնական միջավայրին.
    5) պահպանել հողերի օգտագործման սահմանված ռեժիմները.
    6) օրենսդրությամբ և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերով կամ պայմանագրերով սահմանված հողամասերի յուրացման ժամկետներում ձեռնամուխ լինել հողամասերի օգտագործմանը.
    7) ժամանակին կատարել հողամասերի համար վճարումները.
    8) հողամասերում իրականացնել շինարարություն, դրանք բարեկարգել, ինչպես նաև դրանց վրա եղած շենքերը և շինությունները պահպանել քաղաքաշինական, հողաշինարարական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և այլ սահմանված պահանջներին (նորմերին, կանոններին, նորմատիվներին) համապատասխան.
    9) սահմանված ժամկետներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացնել հողային օրենսդրությամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված տեղեկատվությունը.
    10) աջակցել հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինների պաշտոնատար անձանց` սահմանված իրավասության շրջանակներում իրենց լիազորություններն իրականացնելիս.
    11) պահպանել և իրենց իրավահաջորդին փոխանցել հողամասերի հատակագծերն ու դրանց նկատմամբ իրավունքների մասին այլ փաստաթղթերը:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  110

Հողամասերի սեփականատերերի, օգտագործողների այլ պարտականությունները կարող են սահմանվել օրենքներով և դրանց հիման վրա ընդունված պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերով: 4. Հողամասերի օգտագործողները, հողամասերը կամ դրանց մասերը որևէ պատճառով օգտագործելու անհնարինության դեպքերում, պարտավոր են հողամասերի սեփականատերերին հայտնել հողամասերը կամ դրանց մասերը չօգտագործելու ժամկետների մասին: Այդ դեպքում հողամասի սեփականատերերն իրավունք ունեն տվյալ հողամասերը կամ դրանց մասերը սահմանված ժամկետով փոխանցել այլ անձանց: