Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 114 Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների նշանակման հիմքերը. 1. Դատարանը բժշկական բնույթի հարկադրանքի միջոց է նշանակում այն անձի նկատմամբ, որը՝ 1) պատժի սպառնալիքով արգելված արարքի կատարման պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, 2) հանցանքի կատարման պահին գտնվել է սահմանափակ մեղսունակության վիճակում, 3) հանցանքի կատարման պահին գտնվել է մեղսունակության վիճակում, սակայն դրանից հետո նրա մոտ դրսևորվել է հոգեկան առողջության խնդիր, 4) կատարել է հանցանք և ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, դեղամոլությունից կամ թունամոլությունից բուժման կարիք ունի. 2. Դատարանն անձի նկատմամբ նշանակում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, եթե հանգում է հետևության, որ անձը, իր առողջական վիճակով պայմանավորված, կարիք ունի բժշկական միջամտության, որը կապահովի իր կամ այլ անձի անվտանգությունը, ինչպես նաև սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ անվտանգության միջոցների կիրառման նպատակի իրականացումը. 3. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի ժամկետի ավարտից հետո անձի նկատմամբ իրականացվող բժշկական օգնության և սպասարկման հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան. 4. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասում նշված և հոգեկան վիճակով իր կամ այլ անձի համար վտանգավորություն չներկայացնող անձի վերաբերյալ անհրաժեշտ նյութերն ուղարկում է առողջապահության համապատասխան մարմին՝ այդ անձի բուժման հարցը լուծելու համար։ |