Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 Գործատուների միությունների գործունեության մակարդակները. 1. Գործատուների միություններն իրենց գործունեությունն իրականացնում են երեք մակարդակներում` հանրապետական, ճյուղային և տարածքային. 1) հանրապետական մակարդակում գործատուներին ներկայացնում է գործատուների հանրապետական միությունը, որը միավորում է հանրապետությունում գործող գործատուների ճյուղային և տարածքային միությունների կեսից ավելիին: Գործատուների հանրապետական միության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաև գործատուների անմիջական անդամակցություն. 2) ճյուղային մակարդակում գործատուներին ներկայացնում է գործատուների ճյուղային միությունը, որը միավորում է տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղի գործատուներին, գործատուների համապատասխան ճյուղի տարածքային միությունների, բայց ոչ պակաս, քան հանրապետությունում գործունեություն իրականացնող գործատուների տարածքային այդպիսի միությունների կեսից ավելիին: Գործատուների ճյուղային միության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաև գործատուների անմիջական անդամակցություն. 3) տարածքային մակարդակում գործատուներին ներկայացնում է գործատուների տարածքային միությունը, որը միավորում է տվյալ վարչական տարածքի (մարզի կամ համայնքի) գործատուներին: Գործատուների տարածքային միությունները կարող են ստեղծվել ինչպես տվյալ վարչական տարածքի տնտեսության համապատասխան ճյուղի գործատուների միությունների միավորումից, այնպես էլ տվյալ վարչական տարածքի գործատուների մեծ մասի և կամ տվյալ վարչական տարածքի տնտեսության տարբեր ճյուղերի գործատուների միությունների միավորումից: Գործատուների տարածքային միության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաև գործատուների անմիջական անդամակցություն. 2. Գործատուների ճյուղային միություններում և տվյալ վարչական տարածքի տնտեսության համապատասխան ճյուղի գործատուների տարածքային միություններում գործատուների անդամագրման համար տնտեսության ճյուղերի միջև սահմանազատում չի դրվում, և յուրաքանչյուր գործատու ինքնուրույն է որոշում իր այս կամ այն միությանն անդամագրվելու հարցը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 3. Գործատուների միությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իրենց կանոնադրություններին համապատասխան, կարող են համագործակցել միջազգային ու այլ երկրների գործատուների միությունների հետ, ինչպես նաև մասնակցել (անդամակցել) գործատուների միջազգային միություններին: |