FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Փորձաքննության բնագավառում պետական կառավարումը.
1. Փորձաքննության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`
    1) պետական միասնական քաղաքականության իրականացումը.
    2) լիազոր մարմնի կարգավիճակի սահմանումը.
    3) պետական փորձաքննության կազմակերպիչների գործունեության հավատարմագրման կարգի հաստատումը.
    4) պետական փորձաքննություն իրականացնող գիտական կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգի հաստատումը.
    5) պետական փորձաքննություն կազմակերպելու և իրականացնելու կարգի հաստատումը.
2. Լիազոր մարմնի իրավասություններն են`
    1) փորձաքննության բնագավառի իրավական ակտերի նախագծերի մշակումը.
    2) փորձաքննության կազմակերպիչներին և փորձագետներին առաջադրվող պահանջների սահմանումը.
    3) պետական հավատարմագրման կարգի և չափանիշների մշակումը.
    4) պետական փորձաքննության մեթոդական և կազմակերպատեխնիկական հիմքերի մշակումն ու հաստատումը.
    5) գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման նախագծերի, ինչպես նաև ծրագրերի կատարման ընթացքի պետական փորձաքննության կազմակերպումը.
    6) միջազգային պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող միջազգային գիտական և գիտատեխնիկական նախագծերի, ինչպես նաև ծրագրերի կատարման ընթացքի պետական փորձաքննության կազմակերպումը.
    7) փորձաքննության բնագավառում միջազգային պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը.
    8) փորձաքննության բնագավառում միջազգային համագործակցության պայմանագրերի կնքումը.
    9) փորձաքննության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ իրավասությունների իրականացումը: