Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 148 Որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու կարգի առանձնահատկությունները. 1. Որոշակի վայրեր այցելելու արգելքն ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ զուգակցված նշանակված լինելու դեպքում պատժի կատարումն ավարտվելու կամ անձին պատժից ազատելու դեպքում պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում Պրոբացիայի ծառայություն է ուղարկում դատական ակտի պատճենը և հնգօրյա ժամկետում Պրոբացիայի ծառայություն ներկայանալու մասին անձի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը. 2. Որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու ժամանակ անձի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակվելու դեպքում որոշակի վայրեր այցելելու արգելքի ժամկետը շարունակում է ընթանալ, իսկ եթե արգելքի կիրառման ժամկետն ավարտվում է մինչև համապատասխան խափանման միջոցի ժամկետի ավարտը կամ այն փոփոխելը կամ վերացնելը կամ համապատասխան պատիժը կրելը, ապա անձի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դադարեցվում է. 3. Որոշակի վայրեր այցելելու արգելքն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ. 4. Որոշակի վայրեր այցելելու արգելքի ժամկետի սկիզբը հաշվվում է անձին հաշվառման վերցնելու պահից: Որոշակի վայրեր այցելելու արգելքի ժամկետի ավարտից հետո անձի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դադարեցվում է, անձը հանվում է հաշվառումից, իսկ անձնական գործն արխիվացվում է։ Վերահսկողության ավարտի մասին Պրոբացիայի ծառայությունը եռօրյա ժամկետում տեղեկացնում է դատական ակտը կայացրած դատարանին։ |