Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 57 Ջրային համակարգի օգտագործման իրավունքի դադարման հիմքերը. Ջրային համակարգի օգտագործման իրավունքը դադարում է, եթե՝ 1) ջրային համակարգի օգտագործման պայմանագրով նախատեսված կարգով լուծվել է պայմանագիրը. 2) լրացել է ջրային համակարգի օգտագործման պայմանագրով նախատեսված ժամկետը և այն չի երկարաձգվել. 3) լուծարվել է ջրային համակարգի կառավարիչ իրավաբանական անձը. 4) մահացել է ջրային համակարգի կառավարիչ ֆիզիկական անձը. 5) օրենսդրությամբ սահմանված կարգով արգելվել է ջրային համակարգի օգտագործումը. 6) խախտվել են ջրօգտագործման թույլտվության և Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայի պայմանները: Սույն հոդվածի 5-րդ կետի հիմքով ջրային համակարգի օգտագործման իրավունքի դադարումը կարող է իրականացվել միայն ջրային համակարգի կառավարչին հասցված վնասը և կորցված շահույթն օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցելուց հետո: |