FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  122

Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները.
1. Բարձրագույն դատական խորհուրդը կազմում և հաստատում, այդ թվում՝ լրացնում և փոփոխում է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները.
2. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակներն են`
    1) վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` քրեական, քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններով: Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները.
    2) Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը: