Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 84 Պաշտպանվող անձի իրավունքները և պարտականությունները. 1. Պաշտպանվող անձն իրավունք ունի` 1) հարուցելու միջնորդություն հատուկ պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կամ դրանք դադարեցնելու մաuին. 2) իմանալու իր նկատմամբ իրականացվող հատուկ պաշտպանության միջոցի, դրա տեuակի, իրականացման ժամկետի և դադարեցման մաuին. 3) բողոքարկելու վարույթն իրականացնող մարմնի վարութային ակտերը. 4) հրաժարվելու հատուկ պաշտպանության միջոցներից. 2. Պաշտպանվող անձը պարտավոր է` 1) կատարել վարույթն իրականացնող մարմնի և այլ իրավասու մարմնի պահանջները. 2) վարույթն իրականացնող մարմնին անհապաղ տեղյակ պահել իրեն uպառնացող վտանգի կամ ոչ իրավաչափ գործողության յուրաքանչյուր դեպքի, իր անձնական կյանքում ու գործունեության մեջ տեղի ունեցած և իր պաշտպանությանն առնչվող ցանկացած փոփոխության մաuին. 3) ձեռնպահ մնալ հատուկ պաշտպանության միջոցի արդյունավետ կիրառմանը խոչընդոտող որևէ գործողություն կատարելուց. 4) պահպանել վարույթն իրականացնող մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից ժամանակավոր oգտագործման համար իրեն հանձնված գույքը և փաuտաթղթերը. 3. Վարույթն իրականացնող մարմինը հատուկ պաշտպանության միջոց կիրառելու մաuին որոշում կայացնելուց հետո պարտավոր է պաշտպանվող անձին անհապաղ պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ինչպեu նաև աջակցել պաշտպանվող անձին այդ իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման գործում: |