FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ և ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ. Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացմանը նվիրված միջոցառումների իրականացման ծախսերը, հայրենիքի պաշտպանների սխրանքների հետ պատմականորեն կապված տարածքների պահպանումը, ցուցահանդեսների և այլ միջոցառումների կազմակերպման ծախսերը կատարվում են պետական ու համայնքային բյուջեների միջոցներից, արտաբյուջետային հիմնադրամներից, ինչպես նաև կամավոր մուծումներից և իրավաբանական ու ֆիզիկական անձանց հանգանակություններից: Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացնելիք միջոցառումների ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից: Այլ պետությունների տարածքներում գտնվող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այլ պետությունների զինված ուժերի զինծառայողների զինվորական շիրիմների պահպանման և բարեկարգման ծախսերն իրականացվում են միջպետական պայմանագրերին և համաձայնագրերին համապատասխան: Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման միջոցառումների նպատակով նյութատեխնիկական ապահովման` սույն օրենքով նախատեսված կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: