Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 Աուդիտորի, աուդիտորական կազմակերպության գործունեության սահմանափակումները. 1. Աուդիտորական կազմակերպությանը, բացի աուդիտորական գործունեությունից և սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայությունների մատուցումից, արգելվում է որևէ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, բացառությամբ այնպիսի գործունեության, որի հետևանքով աուդիտորական կազմակերպությունն ստանում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտներ. 2. Աուդիտորական կազմակերպությունը կարող է մատուցել նաև հետևյալ ծառայությունները. 1) հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում և վարում, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների պատրաստում. 2) հաշվապահական հաշվառման, հարկերի, տնտեսագիտության, ֆինանսների և աուդիտի գծով ուսուցանում. 3) ակտիվների, այդ թվում՝ ֆինանսական գործիքների և (կամ) պարտավորությունների գույքագրում և գնահատում. 4) հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում ու հաշվարկում. 5) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն. 6) հաշվապահական, տնտեսագիտական, ֆինանսական, հարկային, կառավարչական և իրավաբանական խորհրդատվություն. 7) ներդրումային ծրագրերի մշակում և վերլուծություն, գործարար (բիզնես) պլանի կազմում. 8) հաշվապահական հաշվառմանը, աուդիտորական գործունեությանը, ֆինանսներին, տնտեսագիտությանը, հարկերին, տուրքերին և այլ պարտադիր վճարներին առնչվող գործունեության հետ կապված մասնագիտական փորձաքննության իրականացում. 9) մասնագիտական գրականության հրատարակում. 10) հարկային հաշվառման ներդրում, վերականգնում և վարում, հարկային հաշվարկների և հաշվետվությունների պատրաստում. 11) ներքին աուդիտի ծառայություն. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայությունների առանձին տեսակների մատուցման համար օրենքով հատուկ թույլտվություն (լիցենզիա) պահանջվելու դեպքում աուդիտորական կազմակերպությունը գործունեության այդ տեսակներով զբաղվելու համար պարտավոր է սահմանված կարգով ստանալ համապատասխան թույլտվություն. 4. Աուդիտորական կազմակերպությունն իրավունք չունի իր կողմից աուդիտի ենթարկվող անձին մատուցելու սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայությունները, եթե՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 1) նշված ծառայությունների իրականացումը կհանգեցնի աուդիտորական կազմակերպության անկախության նկատմամբ պահանջների չպահպանման կամ կառաջացնի այդպիսի պահանջների չպահպանման վտանգ և (կամ) կհանգեցնի շահերի բախման առաջացման կամ այդպիսի բախման առաջացման վտանգի, 2) աուդիտորական կազմակերպությունը չի կարող ընդունել համապատասխան միջոցներ՝ վերացնելու համար աուդիտորական կազմակերպության անկախության նկատմամբ պահանջների չպահպանման վտանգը կամ իջեցնելու վտանգը մինչև այն մակարդակի, որի դեպքում Մասնագիտական էթիկայի կանոնագրքով սահմանված մասնագիտական էթիկայի հիմնական սկզբունքները (աուդիտորական ծառայությունների մասով) կպահպանվեն. 5. Աուդիտորական ծառայություն չի կարող մատուցել կամ աուդիտորական ծառայության մատուցմանը չի կարող մասնակցել` 1) այն աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը, որը տվյալ իրավաբանական անձի ապահովադիրն է (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների). 2) այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի անդամներից կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը տվյալ իրավաբանական անձի ապահովադիրն է (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների). 3) այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի անդամներից կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը տվյալ իրավաբանական անձին փոխկապակցված անձ է. 4) աուդիտորը` իրեն փոխկապակցված անձանց մոտ. 5) աուդիտորական կազմակերպությունը` իրեն փոխկապակցված անձանց մոտ. 6) աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը՝ աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով և (կամ) Մասնագիտական էթիկայի կանոնագրքով նախատեսված այլ դեպքերում: |