FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  473

Ապրանք հանձնելու պարտականությունը կատարելու ժամկետը.
1. Վաճառողի կողմից գնորդին ապրանքը հանձնելու պարտականությունը կատարելու ժամկետը սահմանվում է առուվաճառքի պայմանագրով, իսկ եթե պայմանագիրը հնարավորություն չի ընձեռում որոշել այդ ժամկետը, ապա` սույն օրենսգրքի 352 հոդվածով սահմանված կանոններին համապատասխան.
2. Առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված որոշակի ժամկետում այն կատարելու պայմանով, եթե պայմանագրից հստակ բխում է, որ կատարման ժամկետի խախտման դեպքում գնորդը կորցնում է հետաքրքրությունը պայմանագրի նկատմամբ: Վաճառողն իրավունք ունի նման պայմանագիրը կատարել դրանում սահմանված ժամկետից շուտ կամ ավարտից հետո` միայն գնորդի համաձայնությամբ: