FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  730

Առաջարկվող աշխատանքի մասին պատվիրատուին տեղեկատվություն տրամադրելը.
1. Կապալառուն, մինչև կենցաղային կապալի պայմանագիր կնքելը, պարտավոր է պատվիրատուին անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն տրամադրել առաջարկվող աշխատանքի, դրա տեսակների ու առանձնահատկությունների, գնի և վճարման ձևի մասին, ինչպես նաև պատվիրատուի ցանկությամբ նրան հաղորդել պայմանագրին ու համապատասխան աշխատանքին վերաբերող այլ տեղեկություններ: Եթե ըստ աշխատանքի բնույթի դա նշանակություն ունի, ապա կապալառուն պետք է նշի աշխատանքը կատարող կոնկրետ անձին.
2. Պատվիրատուն իրավունք ունի առանց կատարված աշխատանքը վարձատրելու, ինչպես նաև վնասները հատուցելու, պահանջել լուծելու կնքված կենցաղային կապալի պայմանագիրը, եթե կապալառուից ստացած ոչ լրիվ կամ ոչ հավաստի տեղեկատվության հետևանքով կնքել է այնպիսի աշխատանքի կատարման պայմանագիր, որը չունի պատվիրատուի նկատի ունեցած հատկությունները: