FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելը տեղափոխման, փոխադրման, գործուղման կարգով.
1. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մինչև երկու տարի ժամկետով պատճառաբանված որոշմամբ կարող է տեղափոխություն կատարել կառուցվածքային ստորաբաժանումների հավասարազոր քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների միջև, եթե վերջիններս բավարարում են քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները.
2. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է նույն կամ այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին մինչև մրցույթ հայտարարելը փոխադրել թափուր պաշտոնին, եթե նա բավարարում է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները.
3. Փոխադրումից (փոխադրումներից) հետո թափուր մնացած պաշտոնը կարող է զբաղեցվել սույն օրենքով սահմանված արտաքին մրցույթով.
4. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև սահմանված հիմքի վերացումը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին մեկ ամսվա ընթացքում փոխադրել այդ պաշտոնին, եթե նա բավարարում է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները: Ժամանակավոր թափուր պաշտոնի փոխադրման դեպքում փոխադրված քաղաքացիական ծառայողի պարտականությունները կատարում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողը.
5. Գլխավոր քարտուղարը, աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով, կարող է կառուցվածքային ստորաբաժանման մասնագիտական պաշտոնների խմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողին, առանց ծառայությունը դադարեցնելու, իր պաշտոնով փոխադրել այլ կառուցվածքային ստորաբաժանում: Տվյալ դեպքում քաղաքացիական ծառայողն իրականացնելու է նույնաբովանդակ աշխատանք, որ իրականացնում էր մինչև փոխադրումը: Այս դեպքում պաշտոնի անձնագրում գործառույթների փոփոխություն չի կատարվում, այլ չափանիշներ և այլ պահանջներ չեն սահմանվում.
6. Փոխադրում իրականացվում է հավասարազոր քաղաքացիական ծառայության պաշտոնի:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

7. Տեղափոխությունը, փոխադրումն իրականացվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ, քաղաքացիական ծառայողի համաձայնությամբ: Համապատասխան մարմնի աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված՝ Կառավարության որոշմամբ կարող են սահմանվել այն դեպքերը, երբ տեղափոխություն և (կամ) փոխադրում իրականացնելիս քաղաքացիական ծառայողի համաձայնությունը չի պահանջվում.
8. Տեղափոխության և փոխադրման դեպքերում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում.
9. Թափուր կամ ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկամսյա ժամկետում համապատասխան մարմինների ղեկավարների փոխադարձ համաձայնությամբ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողի համաձայնությամբ մինչև երեք տարի ժամկետով քաղաքացիական ծառայողին կարող է գործուղել այլ համապատասխան մարմին հավասարազոր պաշտոն զբաղեցնելու համար: Տվյալ դեպքում քաղաքացիական ծառայողը պետք է իրականացնի նույնաբովանդակ աշխատանք, ինչպիսին իրականացնում էր մինչև գործուղումը: Այս դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում, իսկ սահմանված ժամկետի ավարտից հետո առանց վերջնահաշվարկ կատարելու քաղաքացիական ծառայողն զբաղեցնում է իր նախկին պաշտոնը: Թափուր պաշտոնը գործուղման հետևանքով զբաղեցնելու դեպքում մինչև գործուղման ավարտը տվյալ պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվում.
10. Տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը՝ հաշվի առնելով համապատասխան մարմինների առանձնահատկությունները.
11. Տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու ժամանակ անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է համակարգող փոխվարչապետը: