Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 Սեյսմիկ պաշտպանության աշխատանքների ծրագրերը. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ պաշտպանության աշխատանքներն իրականացվում են սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական, մարզային և համայնքային ծրագրերով: Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության աշխատանքներն իրականացվում են Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրով. 2. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագիրը (այսուհետ՝ Պետական ծրագիր) ունի համալիր բնույթ և բաղկացած է կարճաժամկետ (մինչև մեկ տարի), միջնաժամկետ (մինչև հինգ տարի) և երկարաժամկետ (մինչև 30 տարի) ծրագրերից: Պետական ծրագիրը ներառում է երկրաշարժերի և դրանց հետ կապված աղետների նկատմամբ տարածքների սեյսմիկ խոցելիության նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումներ՝ ժամանակացույցով և պատասխանատու կատարողներով: Պետական ծրագրի կատարման հետևանքով ապահովվում է սեյսմիկ վտանգի կանխատեսումը, սեյսմիկ ռիսկի գնահատումն ու նվազեցումը: Սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ Պետական ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի ղեկավարը յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս հաղորդմամբ: Պետական ծրագրով նախատեսված սեյսմիկ պաշտպանության ոլորտի աշխատանքների իրականացման կարգերը հաստատում է լիազոր մարմինը, իսկ կառավարության սահմանած դեպքերում՝ լիազոր մարմինը և Պետական ծրագրով համակատարող հանդիսացող համապատասխան շահագրգիռ լիազոր մարմինը (մարմինները): Պետական ծրագրի մշակումը, իրականացումը, համակարգումը և նախատեսված միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է լիազոր մարմինը՝ սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի գնահատման համար. 3. Սեյսմիկ պաշտպանության աշխատանքների մարզային և համայնքային ծրագրերը համարվում են Պետական ծրագրի ենթածրագրեր: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 4. Սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային ծրագրերը կազմվում են Պետական ծրագրի համաձայն և ներառվում են մարզերի զարգացման ծրագրերում: Սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային ծրագիրը մշակում է պետական կառավարման տարածքային մարմինը՝ լիազոր մարմնի մասնակցությամբ: Սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային ծրագիրը լիազոր մարմնի մասնակցությամբ մշակվում է՝ համաձայն սույն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերի. 5. Սեյսմիկ ռիսկի նվազեցման համայնքային ծրագրերը (բացառությամբ Երևան համայնքի) կազմվում են մարզային ծրագրի համաձայն և ներառվում են համայնքների զարգացման ծրագրերում: Սեյսմիկ ռիսկի նվազեցման համայնքային ծրագիրը մշակում է տեղական ինքնակառավարման մարմինը՝ լիազոր մարմնի մասնակցությամբ: Սեյսմիկ ռիսկի նվազեցման համայնքային ծրագիրը լիազոր մարմնի մասնակցությամբ մշակվում է՝ համաձայն սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի: Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիրը կազմվում է Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրի համաձայն և ներառվում է Երևանի զարգացման ծրագրերում. 6. Սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային և համայնքային ծրագրի մշակմանը լիազոր մարմինը մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 7. Սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական, մարզային և համայնքային ծրագրերն իրականացնում են լիազոր մարմինը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |