Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 Ոստիկանության իրավունքները վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս. Ոստիկանությունը, վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, իրավունք ունի՝ 1) կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ. 2) իրականացնել վարչական ձերբակալում, կիրառել վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված այլ միջոցներ. 3) ձերբակալել ոստիկանության պահպանության ենթակա տարածքներ և օբյեկտներ ապօրինի մուտք գործած կամ մուտք գործելու փորձ կատարող անձանց, ստուգել նրանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, վերցնել բացատրություններ, կատարել անձնական զննություն, ինչպես նաև այն իրերի ու առարկաների, տրանսպորտային միջոցների զննություն, որոնց օգնությամբ այդ տարածքները կամ օբյեկտները մուտք են գործել կամ մուտք գործելու փորձ են կատարել. 4) ձերբակալել և համապատասխան հիմնարկներ տեղափոխել նշանակված բժշկական ու դաստիարակչական բնույթի հարկադրական միջոցներից խուսափող անձանց. 5) քաղաքացիներից, ինչպես նաև պաշտոնատար անձանցից օրենքով սահմանված կարգով վերցնել ձերբակալման, անձնական կամ իրերի զննության ժամանակ հայտնաբերված ակնհայտ կեղծիքի հատկանիշներ պարունակող փաստաթղթերը, առանց համապատասխան թույլտվության պահվող քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաները, նյութերը և իրերը. 6) կատարել փորձաքննություններ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով: |