FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  52

Հանրային կազմակերպությունների գնումների կատարման ընդհանուր առանձնահատկությունները.
1. Հանրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնումների`
    1) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների հաստատած գնումների կատարման կարգերով.
    2) կատարման կարգերը, գնման գործընթացների կազմակերպման մասին հայտարարությունները, հրավերները, գնումների բազային միավորը գերազանցող` կնքված պայմանագրերի մասին հայտարարությունները, ինչպես նաև գնումների կատարման կարգերով նախատեսված՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակները հրապարակվում են նաև տեղեկագրում.
    3) բողոքարկումը, այդ թվում՝ մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու որոշումը իրականացվում են սույն օրենքի 6-րդ բաժնով սահմանված կարգով.
    4) պայմանագրերի կատարման և կառավարման շրջանակում իրականացվում է հանրային հսկողություն՝ սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված կարգով.
    5) գործընթացներին չեն կարող մասնակցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառված մասնակիցները.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնումների կատարման կարգերը չեն կարող հակասել սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակներին և սկզբունքներին, իսկ Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով սահմանված շեմը գերազանցող գնումների դեպքում՝ նաև սույն մասում հիշատակված համաձայնագրի պահանջներին, իսկ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ընդգրկված՝ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» և «գ» ենթակետերով նախատեսված հանրային կազմակերպությունների դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած պահանջներին, որոնց կատարման նկատմամբ վերջինս իր սահմանած կարգով իրականացնում է դիտարկումներ (մոնիտորինգ): Սույն մասով նախատեսված լիազորությունների իրականացման շրջանակում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է համագործակցել պետական կառավարման կամ ինքնավար պետական մարմինների հետ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  52

3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները համաձայնեցնում է լիազորված մարմնի հետ.
4. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված անձը գնում կարող է կատարել նույն կետի «գ» ենթակետով նախատեսված կազմակերպությունից, եթե վերջինս ներառված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում: