Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 15 Կենտրոնական բանկի լիազորությունները. 1. Կենտրոնական բանկը` 1) սահմանում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ կանխարգելիչ պահանջներ, այդ թվում` շուկայական, գործառնական, իրացվելիության և այլ ռիսկերի հետ կապված կանխարգելիչ պահանջներ. 2) գրանցում է կենսաթոշակային ֆոնդի կանոնները. 3) սահմանում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից մասնակիցներին ներկայացվող (կամավոր կենսաթոշակային ֆոնդերի դեպքում), ինչպես նաև հրապարակվող հաշվետվությունների ձևը, ներկայացնելու կարգը. 4) կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից ստացված հաշվետվական տեղեկատվության հիման վրա մշակում և հրապարակում է կուտակային բաղադրիչի վերաբերյալ հանրային իրազեկման տեղեկատվական նյութեր. 5) վերահսկում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների, պահառուների, մասնակիցների ռեեստրը վարողի և հաշվի օպերատորի (իր իրավասության շրջանակներում) գործունեության համապատասխանությունը սույն օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, սահմանում է հեռակա վերահսկողության շրջանակներում Կենտրոնական բանկի կողմից պահանջվող` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների, տեղեկանքների, բացատրագրերի և նմանատիպ այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացման կարգն ու ժամկետները. 6) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից, պահառուներից և մասնակիցների ռեեստրը վարողից ընդունում է սահմանված կարգով ներկայացված հաշվետվությունները և վերլուծում դրանք. 7) իր լիազորությունների շրջանակում ստուգումներ է իրականացնում մասնակիցների ռեեստրը վարողի, հաշվի օպերատորների, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների և պահառուների մոտ. 8) սահմանում է մասնակիցների ռեեստրի վարման, այդ թվում` կենսաթոշակային հաշիվների վարման, սույն օրենքի և այլ իրավական ակտերի համաձայն կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության ընդհանուր կանոնները. 9) սահմանում է հաշվի օպերատորների գործունեության կարգը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 15 10) սահմանում է մասնակցի կողմից մասնակիցների ռեեստր վարողին ներկայացվող դիմումների, ինչպես նաև մասնակիցների ռեեստր վարողի կողմից մասնակիցներին ներկայացվող հաշվետվությունների և այլ տեղեկությունների տրամադրման ձևը և կարգը, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի. 11) իրականացնում է սույն օրենքից և այլ իրավական ակտերից բխող այլ գործառույթներ: |