Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 211 «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի էությունը և կիրառումը. 1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգն օտարերկրյա ապրանքների և Միության ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան այդպիսի ապրանքները տեղավորվում և օգտագործվում են ազատ պահեստում՝ առանց մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու՝ պահպանելով այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և այդ մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց օգտագործման պայմանները. 2. Ազատ պահեստում կարող են տեղավորվել և օգտագործվել «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, ինչպես նաև Միության՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքները և այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքները. 3. Միության ապրանքները ձևակերպվում են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով՝ հայտարարատուի ընտրությամբ: Անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել Միության ապրանքների այն կատեգորիաները, որոնք այդ անդամ պետության տարածքում ստեղծված ազատ պահեստում տեղավորվելու համար պարտադիր կարգով ենթակա են ձևակերպման «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով. 4. Ազատ պահեստում գտնվող և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով չձևակերպված՝ Միության ապրանքների նկատմամբ թույլատրվում է ցանկացած՝ այդ թվում՝ սույն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործառնությունների իրականացում. 5. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը, իսկ Միության՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները պահպանում են Միության ապրանքների կարգավիճակը. 6. Միության՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 211 Եթե անդամ պետությունների օրենսդրությամբ թույլատրվում է Միության՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքները տեղավորել և օգտագործել ազատ պահեստում, ապա Միության՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից և Միության՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ. 7. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից և Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները (այսուհետ՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ) ստանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակ՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքի: Այն դեպքում, երբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն արտահանվում են Միության մաքսային տարածքից, այդ ապրանքների կարգավիճակը որոշվում է սույն Օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան. 8. Այն դեպքում, երբ ազատ պահեստում գտնվող ապրանքները մաքսային մարմնի կողմից չեն կարող նույնականացվել որպես այնպիսի ապրանքներ, որոնք գտնվել են ազատ պահեստի տարածքում մինչև դրա ստեղծումը, կամ որպես «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ ազատ պահեստում պատրաստված (ստացված) ապրանքներ, ապա ազատ պահեստի տարածքից Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանման նպատակներով այդպիսի ապրանքները դիտարկվում են որպես Միության ապրանքներ, իսկ այլ նպատակներով՝ որպես Միության մաքսային տարածք ներմուծվող օտարերկրյա ապրանքներ. 9. Սույն հոդվածի 8-րդ կետում նշված՝ նախկինում Միության մաքսային տարածքից «արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելիս այդ ապրանքների նկատմամբ չի կարող կիրառվել «վերաներմուծում» մաքսային ընթացակարգը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 211 10. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները, որոնց վրա տարածվում են ներքին շուկայի պաշտպանության միջոցները, պետք է նույնականացվեն «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում՝ այդպիսի ապրանքները ազատ պահեստի տարածքից Միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանելու համար: Եթե «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները, որոնց վրա տարածվում են ներքին շուկայի պաշտպանության միջոցները, օգտագործվել են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ պատրաստելու համար, սակայն չեն կարող նույնականացվել այդպիսի ապրանքներում, ապա «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված այդպիսի օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները պետք է արտահանվեն Միության մաքսային տարածքից. 11. Ազատ պահեստի տիրապետողը կարող է ազատ պահեստի տարածքում Միության ապրանքներ տեղավորել և (կամ) օգտագործել՝ առանց «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով դրանք ձևակերպելու՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետը. 12. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այն ապրանքների և (կամ) ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց նկատմամբ չի կիրառվում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը: Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կարող է սահմանվել այն օտարերկրյա ապրանքների և (կամ) օտարերկրյա ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց նկատմամբ այդ անդամ պետության տարածքում չի կիրառվում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը. 13. Այն մասերը, հանգույցները, ագրեգատները, որոնք մաքսային մարմնի կողմից կարող են նույնականացվել որպես այնպիսի ապրանքներ, որոնք մտնում են (մտել են) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կազմի մեջ, ազատ պահեստի տարածքից արտահանման նպատակով դիտարկվում են որպես «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ, և դրանց նկատմամբ կիրառվում են սույն Օրենսգրքի դրույթները: |