Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 62 Միջազգային բյուրոյի կողմից ծանուցված միջազգային գրանցման հետ կապված գործընթացը. 1. Միջազգային բյուրոյից ստացված միջազգային գրանցման մասին ցանկացած ծանուցման նկատմամբ, որում նշված է Հայաստանի Հանրապետությունը, կամ համապատասխան դեպքերում՝ որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ պահպանության հետագա տարածքային ընդլայնմանը, կիրառվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` դիտողության և առարկության ներկայացման և 45-րդ հոդվածի համաձայն` հայտի ըստ էության փորձաքննության անցկացման գործընթացները, այն նույն պայմաններով, որոնք սույն օրենքով նախատեսված են անմիջականորեն պետական լիազոր մարմին ներկայացված հայտերի համար. 2. Միջազգային գրանցման դեմ, որում նշված է Հայաստանի Հանրապետությունը, կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ միջազգային գրանցման տարածքային ընդլայնման դեմ դիտողությունները և առարկությունները կարող են ներկայացվել պետական լիազոր մարմին՝ տվյալ միջազգային գրանցման կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրա տարածքային ընդլայնման վերաբերյալ տեղեկությունները Միջազգային բյուրոյի կողմից պաշտոնական հրապարակման թվականից հետո` վեցամսյա ժամկետում։ Ներկայացված դիտողություններն ու առարկությունները քննարկվում են սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով. 3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` փորձաքննության արդյունքում պարզվում է, որ միջազգային գրանցումը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, կամ եթե տվյալ միջազգային գրանցման դեմ առարկություն կամ դիտողություն է ներկայացված, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարվել է, ապա պետական լիազոր մարմինը բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ համապատասխան դեպքում դրանց մի մասի համար ապրանքային նշանին Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանության տրամադրման նախնական մերժման որոշում է կայացնում, որի մասին ծանուցում է Միջազգային բյուրոյին. 4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված նախնական մերժման մասին որոշումից հետո սույն օրենքով նախատեսված ցանկացած գործընթաց պետական լիազոր մարմնի և ապրանքային նշանի իրավատիրոջ միջև իրականացվում է վերջինիս ներկայացուցչի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 62 5. Միջազգային գրանցման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց հետո պետական լիազոր մարմինը Միջազգային բյուրոյին ծանուցում է՝ 1) միջազգային գրանցման մեջ նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանին պահպանության տրամադրումը մերժելու մասին կամ 2) միջազգային գրանցման մեջ նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար ապրանքային նշանին պահպանություն տրամադրելու մասին կամ 3) միջազգային գրանցման մեջ նշված ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանին պահպանություն տրամադրելու մասին. 6. Պետական լիազոր մարմինը սահմանված կարգով Միջազգային բյուրոյին ծանուցում է միջազգային գրանցման վերաբերյալ դատարանների բոլոր վերջնական որոշումների մասին։ |