FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  27

Ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, կարգավորվող շուկայի օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվությունը.
1. Ներդրումային ընկերությունները, ներդրումային ֆոնդի կառավարիչները, կարգավորվող շուկայի օպերատորը և Կենտրոնական դեպոզիտարիան սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
    1) կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագիրը.
    2) իրավասու կառավարման մարմնի հաստատած կանոնադրության մեջ փոփոխությունների նախագիծը, գործունեության կանոններում և գործարար ծրագրում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցմանը.
    3) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ.
2. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ.
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները ներկայացվել են թերի կամ ոչ ամբողջական, Կենտրոնական բանկը պահանջում է վերացնել տվյալ տեղեկությունների թերությունները։ Եթե միջնորդագիրը քննելու ընթացքում միջնորդագրով կամ դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա դիմողը պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները մինչև Կենտրոնական բանկի խորհրդի կողմից թույլտվություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշման կայացումը: Սույն մասով սահմանված դեպքերում միջնորդագիրը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի ստանալու պահից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  27

4. Կենտրոնական բանկը կարող է նաև պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Կենտրոնական բանկի՝ սույն մասով սահմանված պահանջի դեպքում դիմորդը պարտավոր է լրացուցիչ կամ փոփոխված տեղեկությունները հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել Կենտրոնական բանկ։ Սույն մասով սահմանված դեպքում թույլտվություն ստանալու համար միջնորդագրի քննության՝ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել սույն օրենքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետով.
5. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է ընդունում սույն հոդվածում նշված անձանց՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն տրամադրելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքների և իրավական ակտերի, և առկա չեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվության տրամադրումը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը.
6. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն տալու կամ մերժելու մասին միջնորդագիրը ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ կարգավորվող շուկայի օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվության տրամադրման որոշումների, որոնց դեպքում որոշումը կայացվում է համապատասխան ծառայությունների մատուցման կանոնները գրանցելու կամ գրանցումը մերժելու վերաբերյալ որոշման հետ միաժամանակ.
7. Կենտրոնական բանկի խորհուրդը պարտավոր է սույն հոդվածով սահմանված թույլտվության տրամադրման մասին որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ որոշումը տրամադրել սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց.
8. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագիրը, եթե՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  27

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.
    2) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կհանգեցնի տվյալ անձի ֆինանսական վիճակի վատթարացման.
    3) կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման հետ կապված գործարար ծրագրում կատարված փոփոխությունները չեն համապատասխանում սույն օրենքով և սույն օրենքի հիման վրա Կենտրոնական բանկի խորհրդի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    4) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման հետ կապված գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ, գործելով տվյալ գործարար ծրագրին համապատասխան, սույն հոդվածի 1-ին մասում նշված անձը չի կարող բնականոն մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ.
9. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կողմից մատուցվող կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվության՝ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից դադարեցման վրա տարածվում են լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հիմքերը.
10. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կողմից մատուցվող կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվությունը դադարեցնելու պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է թույլ չտալ դադարեցնել սույն մասով նախատեսված թույլտվությունը, եթե տվյալ թույլտվության դադարեցումը կարող է վտանգել հաճախորդների շահերը: