Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 8
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 55 Հաշվարկային փաստաթուղթը և դրա կազմումը. 1. Հաշվարկային փաստաթուղթը սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող՝ հարկ վճարողի կողմից դուրս գրվող փաստաթուղթ է, որով հիմնավորվում է՝ 1) ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունք ձեռք բերելը: Սույն կետի կիրառության իմաստով՝ Օրենսգրքով սահմանված դեպքերում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված՝ անկախ հաշվարկային փաստաթղթի դուրս գրման հանգամանքից. 2) ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը. 3) ապրանքի մատակարարումը օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին. 4) ապրանքի տեղափոխությունը. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքների և գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվում են հետևյալ հաշվարկային փաստաթղթերը. 1) հարկային հաշիվ. 2) ճշգրտող հարկային հաշիվ. 3) հաշիվ վավերագիր. 4) ճշգրտող հաշիվ վավերագիր. 4.1) լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ. 5) հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն). 6) ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ. 7) ապրանքի տեղափոխության բեռնագիր (այսուհետ՝ բեռնագիր). 3. Սույն հոդվածի 2-րդ մասի՝ 1) 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերը կիրառվում են ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ նաև հարկի գումարի պակասեցումները, ինչպես նաև ձեռք բերված ապրանքի տեղափոխությունը փաստաթղթավորելու համար. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 55 2) 5-րդ կետով սահմանված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, իսկ, սահմանված պարտադիր տեղեկատվությունից (տվյալներից) բացի, կտրոնի վրա ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) պարունակելու դեպքում՝ նաև ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը, ինչպես նաև ապրանքի մատակարարումը կամ տեղափոխությունը փաստաթղթավորելու համար. 3) 6-րդ կետով սահմանված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է հարկի գումարը հետ ստանալու իրավունքի ձեռքբերումը փաստաթղթավորելու համար. 4) 7-րդ կետով սահմանված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է ապրանքի տեղափոխությունը փաստաթղթավորելու համար. 5) 4.1-ին կետով սահմանված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է լիզինգի առարկայի հանձնում-ընդունումը փաստաթղթավորելու համար. 4. Հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառվում են՝ 1) հաշվարկային փաստաթղթի սերիան ու համարը. 2) հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը. 3) ապրանքի մատակարարման ամսաթիվը, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը. 4) ավելացված արժեքի հարկի դրույքաչափն ու գումարը՝ առանձին սյունակով կամ տողով. 5) ակցիզային հարկի գումարը՝ առանձին սյունակով կամ տողով (ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման դեպքում). 6) բնապահպանական հարկի գումարը՝ առանձին սյունակով կամ տողով (միայն Օրենսգրքի 8-րդ բաժնով սահմանված՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող-իրացնողների և արտադրող-իրացնողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման դեպքում). 7) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկն ու քանակը և (կամ) աշխատանքի, ծառայության տեսակն ու ծավալը. 7.1) 7.2) |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 55 8) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը), ընդհանուր արժեքը և (կամ) աշխատանքի, ծառայության սակագինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը) ու ընդհանուր արժեքը. 9) ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող՝ ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը, բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, իսկ ապրանքների մատակարարման դեպքում՝ առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը, գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը. 10) ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող՝ ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը, բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, իսկ ապրանքների մատակարարման դեպքում՝ ապրանքների նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը, գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, ապրանքների նշանակման վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքը գնորդին է հանձնվում առաքման վայրում), պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 55 11) ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով, ինչպես նաև հետագծելիություն իրականացնելու նպատակով ապրանքի քանակական չափման միավորը, 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի համաձայն, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում հետագծելիության ենթակա ապրանքների մասով. 5. Հաշիվ վավերագրում կամ ճշգրտող հաշիվ վավերագրում պարտադիր ներառվում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով սահմանված տվյալների. 5.1. Լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտում պարտադիր ներառվում են` 1) հաշվարկային փաստաթղթի սերիան ու համարը. 2) հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը. 3) լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ամսաթիվը. 4) ավելացված արժեքի հարկի դրույքաչափն ու գումարը` առանձին սյունով կամ տողով (ավելացված արժեքի հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման դեպքում). 5) լիզինգի առարկայի անվանացանկը, քանակը, միավորի գինը ու ընդհանուր արժեքը. 6) լիզինգատուի՝ ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը, բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, լիզինգի առարկայի առաքման կամ հանձնման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը. 7) լիզինգառուի՝ ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը, բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, լիզինգի առարկայի նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը, |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 55 գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, լիզինգի առարկայի նշանակման վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքերի, երբ լիզինգի առարկան հանձնվում է առաքման կամ հանձնման վայրում), պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը. 6. ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը սահմանում է Կառավարությունը. 7. Բեռնագրում պարտադիր ներառվում են սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված՝ հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները, իսկ սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ, 7-րդ և 9-րդ կետերով սահմանված տվյալների փոխարեն ներառվում են համապատասխանաբար՝ 1) ապրանքի տեղափոխության ամսաթիվը. 2) տեղափոխվող ապրանքի անվանացանկն ու քանակը. 3) ապրանք տեղափոխող՝ ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը, բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, տեղափոխվող ապրանքի նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը, գ. անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, տեղափոխվող ապրանքի նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը. 8. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հաշվարկային փաստաթղթերում, բացի սույն հոդվածի 4-7-րդ մասերում նշված տվյալներից, այդ հաշվարկային փաստաթղթերը դուրս գրող և (կամ) ստացող հարկ վճարողների հայեցողությամբ կարող են ներառվել նաև այլ տվյալներ: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 55 9. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ մշտական հաստատության կողմից դուրս գրվող հարկային հաշվում, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ նաև ճշգրտող հարկային հաշվում, որպես ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող հարկ վճարողի հաշվառման համար և ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար նշվում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ մշտական հաստատության հարկ վճարողի հաշվառման համարը և ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը. 10. Եթե ապրանքը ձեռք է բերվում, աշխատանքը ընդունվում է, (կամ) ծառայությունը ստացվում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից, ապա այդ գործարքների մասով դուրս գրվող՝ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված հաշվարկային փաստաթղթերում սույն հոդվածի 4-7-րդ մասերում նշված որոշ տվյալների բացակայության դեպքում հաշվարկային փաստաթղթերը համարվում են սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, եթե՝ 1) առկա է գործարքն իրականացնող կողմերի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագիր, որտեղ նշված են հաշվարկային փաստաթղթում բացակայող բոլոր տվյալները և հաշվարկային փաստաթղթում հղում է կատարված այդ պայմանագրին, կամ 2) գործարքն իրականացվում է գործարքն իրականացնող կողմի տված գրավոր լիազորագրի հիման վրա, որտեղ նշված են հաշվարկային փաստաթղթում բացակայող բոլոր տվյալները: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 55 12. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով չսահմանված գործարքների ու գործառնությունների (այդ թվում՝ աշխատողներին աշխատավարձ հաշվարկելու, պետական և տեղական հարկեր, տուրքեր, վճարներ կամ Օրենսգրքով չսահմանված այլ վճարներ վճարելու), ինչպես նաև վճարահաշվարկային համակարգի կամ վարկային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների գծով ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով. 12.1. Անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը սահմանում է ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ. 13. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ձեռք բերվող գյուղատնտեսական արտադրանքի, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ձեռք բերվող կամ վարձակալությամբ օգտագործվող գույքի, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից ձեռք բերվող ապրանքների, ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների, ինչպես նաև կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդրվող գույքի գծով առաջացող ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով, եթե դրանցում առկա են սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-10-րդ կետերում (բացառությամբ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար 9-րդ կետի «ա» ենթակետի և 10-րդ կետի «ա» ենթակետի) նշված՝ հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները: Կառավարությունը կարող է սահմանել սույն մասով սահմանված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 55 14. Սույն հոդվածի 13-րդ մասին համապատասխան՝ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով: Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանում է Կառավարությունը. 15. Կրիպտոակտիվների օտարման գործարքների մասով եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, ինչպես նաև կրիպտոակտիվների ձեռքբերման ծախսերը կարող են փաստաթղթավորվել նշված գործարքները հիմնավորող՝ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով: |