Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 107.1 Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը. 1. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումը, որի հիման վրա նշանակված հանրաքվեի անցկացումը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով կասեցվել է, ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը կամ Կառավարությունը. 2. Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով՝ մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը: Արտակարգ կամ ռազմական դրությունն ավարտվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է. 3. Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած է ճանաչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով. 4. Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած է ճանաչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով. 5. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ: |