Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 332 Արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմում ներկայացնելը. 1. «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով, 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 13-րդ հոդվածի 3-րդ մասով, 14-րդ հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 27-րդ հոդվածով նախատեսված դեպքերում արբիտրաժը կամ արբիտրաժային վարույթի մասնակիցն իրավունք ունի դիմելու դատարան՝ արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումով. 2. Դիմումը ներկայացվում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դատարան. 3. Դիմումը կարող է ներկայացվել դատարան մեկ ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ կարող էր իմանալ դիմում ներկայացնելու հիմք հանդիսացող հանգամանքների մասին, եթե այլ ժամկետ սահմանված չէ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ արբիտրաժային համաձայնությամբ: |