FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  35

Ծառայողական քննություն իրականացնող անձը.
1. Ծառայողական քննություն իրականացնող անձը՝
    1) սահմանված ժամկետներում անցկացնում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն.
    2) պարզաբանում է խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի, մասնագետի, փորձագետի, թարգմանչի, ծառայողական քննությանն առնչվող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
    3) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի կամ իրավասու ստորաբաժանման ղեկավարի պահանջով նրանց ներկայացնում է ծառայողական քննության նյութերը և զեկուցում ծառայողական քննության ընթացքի մասին.
    4) իրավասու ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում պետական այլ մարմիններից, կազմակերպություններից, ինչպես նաև լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններից, կազմակերպություններից, քաղաքացիներից անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր կամ տվյալներ պահանջելու վերաբերյալ համապատասխան գրության նախագիծ.
    5) ուսումնասիրում է ծառայողական քննությանը վերաբերող նյութերը, իրերը, փաստաթղթերը.
    6) վերցնում է գործի համար նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր.
    7) վերցնում է գրավոր կամ բանավոր բացատրություններ, այդ թվում՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողից, ծառայողական քննությանն աջակցող անձանցից, ծառայողական քննությանն առնչվող անձանցից և դրա վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն.
    8) կատարում է զննություն.
    9) նշանակում է փորձաքննություն.
    10) վերցնում է փորձանմուշներ և ախտորոշիչ թեստ.
    11) սույն օրենքով սահմանված դեպքերում դադարեցնում է ծառայողական քննությունը.
    12) պատրաստում և իրավասու ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում միջնորդության նախագիծ` խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարումը ժամանակավոր կասեցնելու մասով, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշտոնավարումը շարունակելով, նա կխոչընդոտի ծառայողական քննությունը կամ իր լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ կկատարի նոր խախտում.
    13) իրավասու ստորաբաժանման ղեկավարին գրավոր տեղեկացնում է մեկ այլ խախտման փաստի հայտնաբերման մասին.
    14) ստացված և ներկայացված փաստաթղթերը և նյութերը կցում է գործին.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  35

15) ներգրավում է մասնագետ, փորձագետ և թարգմանիչ.
    16) զեկուցագիր է ներկայացնում իրավասու ստորաբաժանման ղեկավարին՝ ծառայողական քննությունը կասեցնելու, վերսկսելու, դադարեցնելու կամ ծառայողական քննության նյութերը միացնելու կամ մաս անջատելու համար.
    17) իրավասու ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում ծառայողական քննության ժամկետը երկարաձգելու մասին զեկուցագրի նախագիծ.
    18) ծառայողական քննությունն ավարտելուց հետո ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմում է եզրակացություն.
    19) խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողին ծանոթացնում է ծառայողական քննության նյութերին, ներառյալ եզրակացությանը.
    20) իր իրավասության սահմաններում լուծում է խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի միջնորդությունները.
    21) հայտնում է ինքնաբացարկ, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նա ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է ծառայողական քննության ելքով.
2. Բացատրություն տալու ձևաչափը՝ բանավոր կամ գրավոր, որոշում է ծառայողական քննություն իրականացնող անձը։ Այն դեպքում, երբ բացատրությունը վերցվում է բանավոր, ապա այն ձայնագրվում կամ տեսաձայնագրվում է, որի մասին ծանուցվում է բացատրություն տվող անձը.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով սահմանված բացարկի հարցը լուծում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը: