FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

article  32

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 10 ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթների, որոնց համար սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ.
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 օրենքը.
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 12-րդ, 15-րդ, 17-րդ կետերը, 4-րդ հոդվածը, 14-րդ հոդվածի 1-ին մասը, 19-րդ, 21-րդ, 22-րդ և 25-րդ հոդվածները, ինչպես նաև 7-րդ գլուխն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը.
4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10 ամսվա ընթացքում.
5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տեղեկություններին շնորհված գաղտնիության դրոշմագրերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխանաբար շարունակում են գործել: Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին տրված «Գաղտնի» դրոշմագիրը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին տրվող «Գաղտնի» դրոշմագրին.
6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվությունները շարունակում են գործել։ Այդպիսի թույլտվություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ սույն օրենքի 20-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների պահպանմամբ պետք է կնքվեն նոր պարտավորագրեր։ Նոր պարտավորագրի կնքումից հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց նախկինում տրված պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվությունները դադարեցվում են, և այդ մասին տեղեկացվում է լիազոր մարմնին։ Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. մարտի 24 Երևան ՀՕ-49-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական: