Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 149 Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կիրառելու կարգի առանձնահատկությունները. 1. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կիրառելու ժամկետի սկիզբը հաշվվում է անձի՝ հոգեբանին այցելելու պահից. 2. Եթե հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառելու ժամանակ անձը կալանավորվում է կամ դատապարտվում է կարճաժամկետ ազատազրկման կամ ազատազրկման, ապա հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն ունեցող անձի անձնական գործը փոխանցվում է կալանավորվածներին պահելու վայր կամ քրեակատարողական հիմնարկ՝ հոգեբանական օգնություն ստանալու պարտականության հետագա ընթացքն ապահովելու նպատակով։ Եթե անձն ազատվում է կալանքից կամ պատժից մինչև հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառելու ժամկետի ավարտը, ապա կալանավորվածներին պահելու վայրը կամ քրեակատարողական հիմնարկն անձնական գործն ուղարկում է Պրոբացիայի ծառայություն՝ հոգեբանական օգնություն ստանալու պարտականության հետագա ընթացքն ապահովելու նպատակով. 3. Դատարանը Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդության հիման վրա կարող է կրճատել կամ երկարաձգել հոգեբանական օգնություն ստանալու պարտականության տևողությունը կամ դադարեցնել այն՝ հիմք ընդունելով հոգեբան-փորձագետի եզրակացությունը. 4. Հոգեբանական օգնություն ստանալու ժամկետի ավարտից հետո անձի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դադարեցվում է, անձը հանվում է հաշվառումից, իսկ անձնական գործն արխիվացվում է: Վերահսկողության ավարտի մասին Պրոբացիայի ծառայությունը եռօրյա ժամկետում տեղեկացնում է դատական ակտը կայացրած դատարանին։ |