FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  307

Ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը.
1. Ցուցմունքի դեպոնացում կատարելու միջնորդությունը պետք է բովանդակի դրա անհրաժեշտության հիմնավորումները, ինչպես նաև վարույթի այն մասնակիցների մասին տվյալներ, որոնց մասնակցությունն անհրաժեշտ է դեպոնացմանը.
2. Միջնորդությունը ներկայացնողը դրան կցում է իր տիրապետման ներքո գտնվող բոլոր այն նյութերը, որոնք դեպոնացման մասնակիցներին հնարավորություն կտան պատշաճորեն իրականացնելու հակընդդեմ հարցման իրավունքը.
3. Դատարանը որոշմամբ մերժում է ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը, եթե այն հիմնավորված չէ, կամ դրա հիմնավորումները համոզիչ չեն.
4. Ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը մերժելու դեպքում նույն միջնորդության ներկայացումը թույլատրվում է, եթե դեպոնացումը հիմնավորելու համար բերվում են նոր էական փաստարկներ: