Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) արդյունքի վրա հիմնված վճարումներ՝ մասնավոր գործընկերոջ կողմից վաճառված ապրանքների և մատուցված ծառայությունների դիմաց հաճախորդների և (կամ) հանրային գործընկերոջ կողմից մասնավոր գործընկերոջը կատարվող վճարումներ. 2) զուտ ներկա արժեք (Net Present Value, NPV)՝ գնահատվող ծրագրի իրականացման ընթացքում դրամական միջոցների ներհոսքի և արտահոսքի ներկա արժեքների տարբերություն, որի հաշվարկման ընթացքում օգտագործվող դիսկոնտավորման տոկոսադրույքը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգով. 3) իրավասու մարմին` Կառավարություն, պետական կառավարման համակարգի մարմին, որը պետական կառավարման որոշակի ոլորտում մշակում և իրականացնում է քաղաքականություն, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմին. 4) լիազոր մարմին` պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին. 5) հայտատու` մասնավոր գործընկեր դառնալու և հանրային գործընկերոջ հետ պայմանագիր կնքելու նպատակով մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցող իրավաբանական անձ կամ իրավաբանական անձանց կոնսորցիում: Ընդ որում, հայտատու չի կարող հանդիսանալ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի ուղղակի կամ անուղղակի բաժնեմասնակցությամբ ընկերությունը կամ այն ընկերությունը, որում Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը որևէ այլ՝ օրենքով չարգելված ձևով հնարավորություն ունի կանխորոշելու ընկերության որոշումները, կամ վերոնշյալ ընկերության մասնակցությամբ կոնսորցիումը. 6) հանրային գործընկեր՝ իրավասու մարմին, որը ՊՄԳ պայմանագիր է կնքում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հաղթող հայտատուի հետ. 7) հանրային ենթակառուցվածք` հանրային հետաքրքրություն կամ շահ ներկայացնող հիմնական միջոց (այդ թվում՝ շենքեր, կառուցվածքներ, սարքավորումներ) և (կամ) ոչ նյութական ակտիվ, որն օգտագործվում է հանրային ծառայությունների մատուցման նպատակով (կամ դրա առնչությամբ) և որի շահագործումը և (կամ) կառուցումը և (կամ) բարելավումը և (կամ) տեխնիկական սպասարկումն ապահովում է մասնավոր գործընկերը՝ ՊՄԳ պայմանագրի համաձայն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 8) հանրային ծառայություն` հանրային շահերից բխող գործունեություն, որը սովորաբար իրականացվում է պետական մարմինների կողմից և (կամ) վերջիններիս անունից և (կամ) որի համար հիմնական պատասխանատվությունը կրում է պետական մարմինը, ինչպես նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի իմաստով հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի ցանկացած ծառայություն կամ գործունեություն. 9) հասանելիության վճարներ՝ հանրային գործընկերոջ կողմից մասնավոր գործընկերոջը կատարվող պարբերական վճարումներ, որոնք հիմնված են ՊՄԳ պայմանագրով սահմանված կատարողական ցուցանիշներին (Key Performance Indicators, KPI) համապատասխանող հանրային ենթակառուցվածքի հասանելիության վրա. 10) մասնավոր գործընկեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստեղծված և գործող մասնավոր իրավաբանական անձ, որի հետ հանրային գործընկերը կնքել է ՊՄԳ պայմանագիր, կամ որը սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված կարգով փոխարինում է պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական անձին. 11) պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանում կամ ՊՄԳ ստորաբաժանում՝ Կառավարության սահմանած միավոր, որն իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունները. 12) ՊՄԳ՝ պետություն-մասնավոր գործընկերություն. 13) ՊՄԳ ծրագիր՝ մասնավոր հատվածի մասնակցությամբ հանրային ենթակառուցվածքի կառուցմանը և (կամ) բարելավմանը և (կամ) շահագործմանը և (կամ) տեխնիկական սպասարկմանը միտված ծրագիր, որի ռիսկերը բաշխված են հանրային գործընկերոջ և մասնավոր հատվածի միջև, և որն ունի առնվազն հինգ տարվա տևողություն՝ հաշվարկված ՊՄԳ պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների (conditions precedent) իրականացման օրվանից. 14) ՊՄԳ ընթացակարգ՝ ՊՄԳ ծրագրերի իրականացման նկատմամբ կիրառելի ընթացակարգեր և կանոններ, որոնք սահմանվում են Կառավարության որոշմամբ. 15) ՊՄԳ պայմանագիր՝ ՊՄԳ ծրագրի իրականացման նպատակով հանրային գործընկերոջ և մասնավոր գործընկերոջ միջև՝ սույն օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագիր, այդ թվում` կոնցեսիայի. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 16) ՊՄԳ պայմանական պարտավորությունների թույլատրելի սահմանաչափ՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ՊՄԳ պայմանագրերի գծով Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների առավելագույն սահմանաչափ։ Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների հաշվարկման և գնահատման մեթոդաբանությունը սահմանում է Կառավարությունը. 16․1) ՊՄԳ ուղղակի պարտավորությունների թույլատրելի սահմանաչափ՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ՊՄԳ պայմանագրերի գծով Կառավարության կողմից սահմանվող՝ Հայաստանի Հանրապետության ուղղակի պարտավորությունների տարեկան սահմանաչափ. 17) կոնսորցիում՝ հայտատու իրավաբանական անձինք, որոնք մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցում են համատեղ գործունեության կարգով. 18) վարկատու՝ մասնավոր ֆինանսական կազմակերպություն, որը ՊՄԳ պայմանագրի առնչությամբ մասնավոր գործընկերոջը տրամադրում է վարկ. 19) վերջնական սպառողներ՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ներառյալ` օգտագործողներ, գնորդներ, սպառողներ, որոնց մասնավոր գործընկերը, ՊՄԳ պայմանագրի պայմանների համաձայն, մատուցում է հանրային ծառայություններ կամ մատակարարում հասարակական հետաքրքրություն կամ շահ ներկայացնող ապրանքներ. 20) տնտեսական շահութաբերության ներքին դրույք (Economic Internal Rate of Return, EIRR)՝ տնտեսական պլանավորման համար օգտագործվող չափիչ` պոտենցիալ ներդրումների հասարակության համար զուտ օգուտները գնահատելու համար: Տնտեսական շահութաբերության ներքին դրույքը զեղչման այն դրույքն է, որի դեպքում գնահատվող ծրագրի բոլոր տնտեսական օգուտների և ծախսերի զուտ ներկա արժեքը հավասարվում է զրոյի. 21) ֆինանսական շահութաբերության ներքին դրույք (Financial Internal Rate of Return, FIRR)` կապիտալ բյուջետավորման համար օգտագործվող չափիչ՝ պոտենցիալ ներդրումների շահութաբերությունը գնահատելու համար: Ֆինանսական շահութաբերության ներքին դրույքը զեղչման այն դրույքն է, որի դեպքում գնահատվող ծրագրի ֆինանսական եկամուտների և ծախսերի զուտ դրամական հոսքերի զուտ ներկա արժեքը հավասարվում է զրոյի. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 22) ուղիղ պայմանագիր՝ հանրային գործընկերոջ, մասնավոր գործընկերոջ և վարկատու(ներ)ի միջև կնքված պայմանագիր, որով սահմանվում են այն պայմանները, որոնց հիման վրա վարկատուները կարող են իրավասու լինել իրականացնելու միջամտության իրավունքները. 23) փողի դիմաց արժեք (value for money) կամ ՓդԱ (VfM)՝ համանման կամ համեմատելի հանրային ենթակառուցվածք կամ հանրային ծառայություն ապահովող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով իրականացված լավագույն նմանատիպ ծրագրի արժեքի և գնահատվող ծրագրի իրականացման ծախսերի տարբերություն, որի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգով. 24) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ՝ մասնավոր գործընկերոջ ընտրություն կատարելու նպատակով ՊՄԳ-ի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն. 24.1) որակավորման հարցում (Request for Qualification, RFQ)՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով որակավորվելու նպատակով հայտատուին առաջարկվող որակավորման չափանիշներ և պայմաններ. 24.2) առաջարկի հարցում (Request for Proposal, RFP)` ՊՄԳ պայմանագիր կնքելու նպատակով հայտատուին առաջարկվող պայմաններ. 24.3) որակավորման հայտ՝ որակավորման հարցման հիման վրա հայտատուի կողմից ներկայացվող առաջարկ. 24.4) հայտ` առաջարկի հարցման հիման վրա հայտատուի կողմից ներկայացվող առաջարկ, որը ներառում է ֆինանսական առաջարկ և (կամ) կարող է ներառել տեխնիկական առաջարկ. 24.5) հայտի (որակավորման հայտի) ապահովում` առաջարկի հարցման փուլում հայտով (որակավորման հայտով) ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց. 24.6) պայմանագրի ապահովում` ՊՄԳ պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց, որը նախատեսվում է ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ, հրավերով և ՊՄԳ պայմանագրով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 24.7) որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն` առաջարկի հարցման փուլում կիրառվող գնահատման եղանակ, որի դեպքում առաջարկի հարցմամբ նախատեսված կշիռներին համապատասխան միաժամանակ գնահատվում են տեխնիկական և ֆինանսական առաջարկները. 24.8) արժեքի վրա հիմնված ընտրություն` առաջարկի հարցման փուլում կիրառվող գնահատման եղանակ, որի դեպքում ընտրվում է տեխնիկական չափանիշները բավարարող լավագույն ֆինանսական առաջարկ ներկայացրած հայտատուն. 24.9) ֆինանսական առաջարկ՝ որակավորված հայտատուի կողմից առաջարկի հարցման փուլում սահմանված չափանիշներին համապատասխան ֆինանսական, գնային և (կամ) քանակական առաջարկ. 24.10) տեխնիկական առաջարկ՝ որակավորված հայտատուի կողմից առաջարկի հարցման փուլում սահմանված տեխնիկական չափանիշներին համապատասխան ներկայացվող առաջարկ. 26) ֆիսկալ առումով մատչելի (fiscally affordable)՝ ՊՄԳ ծրագիրը չի հանգեցնում ՊՄԳ պայմանական և (կամ) ուղղակի պարտավորությունների թույլատրելի սահմանաչափի գերազանցմանը՝ սահմանված լինելու դեպքում: |