FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Իրավական վիճակը, իմունիտետներն ու արտոնությունները.
2. Ֆոնդի իրավական վիճակը Ֆոնդը լիիրավ իրավաբանական անձ է և մասնավորապես իրավունք ունի.
1. Կնքել պայմանագրեր.
2. Ձեռք բերել և տնօրինել անշարժ ու շարժական գույք.
3. Դատական գործ հարուցել: 3. Դատական իմունիտետը Ֆոնդը, նրա գույքն ու կայքը, որտեղ և ում ձեռքում էլ որ գտնվեն, ունեն դատական իմունիտետ, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆոնդն ինքն է որոշակիորեն հրաժարվում իր այդ իմունիտետից դատական որևէ պրոցեսի համար կամ էլ որևէ պայմանագրի դրույթի համաձայն: 4. Իմունիտետն այլ գործողություններից Ֆոնդի գույքն ու կայքը որտեղ և ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն խուզարկության, պահանջման, բռնագրավման, սեփականազրկման կամ գործադիր կամ օրենսդրական որևէ գործողության միջոցով նախատեսվող կալանքի այլ ձևերի: 5. Արխիվների անձեռնմխելիությունը Ֆոնդի արխիվները անձեռնմխելի են: 6. Գույքային սահմանափակումներից ազատությունը Ֆոնդի ողջ գույքն ու կայքը ենթակա չեն սահմանափակման, կանոնակարգման, վերահսկողության և որևէ բնույթի մորատորիումի (վճարման դադարեցում) այն չափով, որքանով անհրաժեշտ է սույն Պայմանագրով նախատեսվող գործառնությունները իրականացնելու համար: 7. Հաղորդակցության արտոնությունը Ֆոնդի պաշտոնական հաղորդակցություններին անդամները նույն վերաբերմունքն են ցուցաբերում, ինչ որ անդամ-երկրների պաշտոնական հաղորդակցություններին: 8. Պաշտոնյաների ու ծառայողների իմունիտետն ու արտոնությունները Ֆոնդի բոլոր կառավարիչները, գործադիր վարչապետները, փոխանորդները, հանձնաժողովների (կոմիտեների) անդամները, 12-րդ հոդվածի 3 կետի համապատասխան առաջադրված ներկայացուցիչները, վերը նշված անձանց խորհրդատուները, պաշտոնյաներն ու ծառայողները` 1. Իրենց ի պաշտոնե կատարած գործառնությունների համար, օգտվում են դատական իմունիտետից, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆոնդը հրաժարվում է այդ իմունիտետից.
2. Որպես այլ երկրների հպատակներ նրանց շնորհվում է միևնույն իմունիտետը` ներգաղթի սահմանափակումից, օտարերկրյա գրանցման անհրաժեշտություններից, ընդհանուր աշխատանքային պարհակից, և միևնույն հնարավորությունները փոխանակման սահմանափակումների վերաբերյալ, ինչ որ անդամ- երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին և բարձրաստիճան ծառայողներին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

3. Նրանց տրամադրվում են ճանապարհորդելու միևնույն հնարավորությունները, ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին և բարձրաստիճան ծառայողներին: 9. Հարկային իմունիտետը ա) Ֆոնդը, նրա գույքը, կայքը, եկամուտները և սույն պայմանագրով նախատեսված նրա գործառնություններն ու գործարքները օգտվում են բոլոր տեսակի հարկային ու մաքսային իմունիտետից: Ֆոնդն ազատ է նաև որևէ հարկ կամ մաքս հավաքելու կամ մուծելու պարտականությունից:
    բ) Ոչ մի հարկ չի գանձվում ֆոնդի այն գործադիր վարչապետի, փոխանորդի, ծառայողի կամ պաշտոնյայի աշխատավարձից և ֆոնդից վճարվող այլ վարձատրություններից, որոնք տեղացի կամ այդ երկրի հպատակներ չեն:
    գ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում ֆոնդի թողարկած և ոչ մի բաժնետոմսից կամ արժեթղթից, ներառյալ դրանց որևէ շահութաբաժնից (դիվիդենտ) կամ նրա տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն: Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի նկատմամբ միմիայն նրա ծագման պատճառով, կամ, երկրորդ. այդպիսի հարկման իրավաբանական միակ հիմքը թողարկման, վճարունակության կամ մուծման տեղը կամ արժույթը կլինի կամ էլ ֆոնդի կողմից հաստատված ցանկացած վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը: