FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  474

Վաճառողի` ապրանք հանձնելու պարտականությունը կատարելու պահը.
1. Եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով, ապրանքը գնորդին հանձնելու վաճառողի պարտականությունը համարվում է կատարված այն պահին, երբ`
    1) ապրանքը հանձնվում է գնորդին կամ նրա նշած անձին, եթե պայմանագրով նախատեսված է ապրանքը տեղ հասցնելու վաճառողի պարտականությունը.
    2) ապրանքը հանձնվում է գնորդի տնօրինությանը, եթե այն պետք է գնորդին կամ նրա նշած անձին հանձնվի ապրանքի գտնվելու վայրում: Ապրանքը համարվում է գնորդի տնօրինությանը հանձնված, եթե պայմանագրով նախատեսված ժամկետում, պատշաճ վայրում, ապրանքը պատրաստ է հանձնելու, և գնորդը, պայմանագրի պայմանների համաձայն, ծանուցված է հանձնելու համար ապրանքը պատրաստ լինելու մասին: Ապրանքը չի համարվում հանձնելու համար պատրաստ, եթե այն պիտակավորման կամ այլ եղանակով նույնացված չէ պայմանագրի նպատակների համար.
2. Այն դեպքերում, երբ առուվաճառքի պայմանագրից չի բխում ապրանքը տեղ հասցնելու կամ գնորդին դրա գտնվելու վայրում հանձնելու վաճառողի պարտականությունը, այն համարվում է կատարված ապրանքը գնորդին հասցնելու համար փոխադրողին կամ կապի կազմակերպությանը հանձնելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: