Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 731 Աշխատանքը կապալառուի նյութով կատարելը. 1. Եթե աշխատանքը, կենցաղային կապալի պայմանագրով, կատարվում է կապալառուի նյութով, պայմանագիր կնքելու ժամանակ պատվիրատուն նյութի համար վճարում է ամբողջությամբ կամ պայմանագրում նշված մասով` դրա արժեքը վերջնական հաշվարկելով կապալառուի կատարած աշխատանքն ստանալիս: Պայմանագրին համապատասխան` կապալառուն նյութը կարող է տրամադրել ապառիկ` ներառյալ պատվիրատուի կողմից նյութի համար տարաժամկետ վճարելու պայմանով. 2. Կենցաղային կապալի պայմանագիրը կնքելուց հետո կապալառուի տրամադրած նյութի գնի փոփոխությունը վերահաշվարկի չի հանգեցնում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: |