FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  23

Առանց ծանուցման ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելը.
1. Արգելվում է առանց ծանուցման զբաղվել սույն օրենքով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության տեսակներով.
2. Առանց ծանուցման սույն օրենքով նախատեսված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն և ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում: Պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում չի գանձվում սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում.
3. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի կանոնադրությունում կամ պետական գրանցման կամ պետական հաշվառման վկայականում ծանուցված գործունեության տեսակի մասին գրառման բացակայությունը չի կարող համարվել ծանուցման պահանջների կամ պայմանների խախտում, ինչպես նաև չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն: