FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառման ենթակա օբյեկտները. 1․ Պետական հաշվառման ենթակա օբյեկտներ են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական (բացառությամբ դրամական միջոցների) և անշարժ գույքը (բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների), այդ թվում՝ հողամասերը, միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհի մաս հանդիսացող այլ շինությունները, պետական մարմիններին, մարզպետի աշխատակազմին, պետական մարմինների և մարզպետի աշխատակազմի ենթակայության պետական ոչ առևտրային և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություններ) ու հիմնադրամներին (այդ թվում` այն կազմակերպություններին և հիմնադրամներին, որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները փոխանցվել են Երևանի քաղաքապետին) անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ և շարժական գույքը, ինչպես նաև կազմակերպություններին և հիմնադրամներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները, պետական մարմինների հաշվեկշռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտները, պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը, իրավաբանական անձանց (այդ թվում` այն իրավաբանական անձանց, որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցվել են Երևանի քաղաքապետին) կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը.
2. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որի մասին տեղեկությունները պետական գաղտնիք են: