Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 57 Նշանակալից մասնակցության ապօրինի ձեռքբերման իրավական հետևանքները. 1. Սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցության ձեռքբերման գործարքն առ ոչինչ է. 2. Սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ նշանակալից մասնակցություն ձեռք բերելու դեպքում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, իսկ ձեռք բերված բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ. 3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկը կարող է առաջարկել անձին (իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում` դատական կարգով պահանջել նրանից), որ նա ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը ներդրումային ընկերությունում. 4. Սույն հոդվածի պահանջները պարտադիր են ներդրումային ընկերության, ներդրումային ընկերության մասնակիցների ռեեստրը վարող անձի, ինչպես նաև ցանկացած անձի համար, որը կազմակերպում է տվյալ արժեթղթերով ամրագրված ձայնի իրավունքների իրականացումը: |