Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 42 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ դեպքերը և ԿԱՐԳԸ. Ձերբակալված անձանց արգելանքից անհապաղ ազատում է ձերբակալվածներին պահելու վայրի պետը` քննիչի կամ դատախազի որոշման հիման վրա, կամ երբ լրացել է ձերբակալման` օրենքով սահմանված առավելագույն ժամկետը: Կալանավորված անձանց կալանքից անհապաղ ազատում է կալանավորվածներին պահելու վայրի պետը` դատախազի կամ դատարանի որոշման հիման վրա: Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում կալանավորված անձանց կալանքից ազատելու որոշում կարող է ընդունել նաև կալանավորվածներին պահելու վայրի պետը: Ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը ձերբակալված անձին արգելանքից կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորված անձին կալանքից ազատելիս կատարում է համապատասխան գրանցում դրա համար նախատեսված գրանցամատյաններում և անհատական քարտերում: Արգելանքից ազատվող ձերբակալված անձին կամ կալանքից ազատվող կալանավորված անձին վերադարձվում են նրա անձնական փաստաթղթերը, իրերը, անձնական հաշվում եղած դրամը, ինչպես նաև տրվում է տեղեկանք, որում նշվում են ձերբակալվածներին պահելու վայրում կամ կալանավորվածներին պահելու վայրում գտնվելու ժամկետը, տարեթվերը, ամսաթվերը և արգելանքից կամ կալանքից ազատվելու հիմքերը: |