FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 6

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Ոստիկանության իրավունքները հասարակական կարգը պահպանելիս. Հասարակական կարգը պահպանելիս ոստիկանությունն իրավունք ունի`
    1) բժշկական հիմնարկներ կամ ոստիկանության հատուկ ընդունիչ կայաններ հասցնելու և մինչև սթափվելն այնտեղ պահելու հարբած վիճակում հասարակական վայրերում գտնվող այն անձանց, ովքեր կորցրել են ինքնուրույն տեղաշարժվելու կամ շրջապատում կողմնորոշվելու ունակությունը կամ կարող են վնաս պատճառել շրջապատին: Կարող է վերոնշյալ հիմնարկներ կամ կայաններ հասցնել և պահել նաև բնակության մշտական վայր չունեցող թափառաշրջիկներին կամ ինքնությունը չպարզված անձանց.
    2) հասարակական վտանգը կանխելու նպատակով ոստիկանության հատուկ ընդունիչ կայաններ կամ հոգեբուժական կազմակերպություններ հասցնելու հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ հոգեկան առողջության խնդիր ունենալու վերաբերյալ կասկածներ առաջացնող անձանց: Անձին օրենքով սահմանված կարգով ոստիկանության բաժին բերելուց հետո վերջինիս հոգեկան առողջության խնդիր ունենալու վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ նրա տեղակալը անձին հետազոտելու կամ հոսպիտալացնելու միջնորդությամբ դիմում է առողջապահական մարմիններ, և շտապ օգնության մեքենաների միջոցով ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ կազմակերպվում է տվյալ անձի տեղափոխումը համապատասխան առողջապահական կազմակերպություն: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կամ տեղակալի կողմից անձին հետազոտելու և (կամ) բուժելու կամ հոսպիտալացնելու միջնորդությամբ առողջապահական մարմիններ դիմելու և դրա հետևանքով վերջիններիս կողմից համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու յուրաքանչյուր որոշակի դեպքում անձին անազատության մեջ պահելու ժամկետը չպետք է գերազանցի 72 ժամը: Նշված ժամկետում անձի հոսպիտալացման անհրաժեշտության մասնագիտական հիմնավորվածությունը հաստատվելու դեպքում նրա հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ հոսպիտալացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով.
    3) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով բժշկական հիմնարկներ հասցնելու վարակիչ հիվանդություններով տառապող անձանց.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Եթե տեխնիկական միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տեսանյութերը կամ լուսանկարները ոստիկանությունում պահվում են մինչև հանցագործության կամ հասարակական կարգի խախտման դեպքի քննության (այդ թվում` բողոքարկման վարույթի) կամ ծառայողական քննության ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը կամ լուսանկարները պահվում են մինչև անձի խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնումը, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով: Անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը կամ լուսանկարները ծանոթացվում կամ տրամադրվում են աջակցության խնդրանքով ոստիկանություն դիմած անձին` այլ անձանց տվյալներն ապանձնավորելուց հետո` աջակցության համար պիտանի, անհրաժեշտ և չափավոր ծավալով` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Տեսանյութերի և լուսանկարների պահոց մուտք գործելու և տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող ոստիկանության պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկը, շարժական տեխնիկական միջոցներ օգտագործելու վերաբերյալ որոշում կայացնող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները կարող են օգտագործվել ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նույնականացման համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

4) մինչև դաստիարակչական հսկողության հանձնելը կամ իրավասու այլ մարմին ներկայացնելը պահելու առանց հսկողության թողնված անչափահասներին.
    5) դատարանի որոշման հիման վրա արտաքսելու կամ իրավասու մարմնի դիմումի հիման վրա այլ պետության հանձնելու նպատակով հատուկ կացարան հասցնելու և մինչև համապատասխան որոշման կայացումն այնտեղ պահելու օրենքով սահմանված կարգի խախտմամբ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած, Հայաստանի Հանրապետությունում ապօրինի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց.
    6) ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը, ինչպես նաև պարտավորեցնելու նրանց մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհներին` իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման կամ ապացուցողական կամ վարութային այլ գործողություններ կատարելու համար` այդ մասին անմիջապես տեղեկացնելով վերադասության կարգով: Տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը կարող են ժամանակավորապես սահմանափակվել նաև հավաքների և հանրային միջոցառումների անցկացման ժամանակ.
    7) մարզական, մշակութային և այլ հանրային միջոցառումների անցկացման ժամանակ, բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից, պայմանագրային հիմունքներով ապահովելու հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության անվտանգությունը: Հատուկ ընդունիչ կայաններում պահվող անձանց վրա տարածվում են ձերբակալված անձանց` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 1-12-րդ ու 14-րդ կետերով, երրորդ մասով և 14-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը (այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգությունը) ապահովելիս ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Հանրային վայրերում տեխնիկական միջոցներով վերահսկողություն իրականացնելիս այդ մասին հրապարակվում է նախազգուշացում: Սույն մասով նախատեսված նախազգուշացումը կատարվում է վերահսկողության մասին տեսանելի վայրերում ցուցանակներ տեղադրելու և տեխնիկական միջոցներով վերահսկվող փողոցների հասցեները կամ վերահսկվող տարածքների նկարագրերը ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակելու միջոցով: Հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում են ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի կամ ոստիկանության պետի լիազորած իրավասու ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ` հաշվի առնելով տվյալ տարածքում կատարվող հանցագործությունների և հասարակական կարգի խախտումների կանխարգելման անհրաժեշտությունը` համաձայնեցնելով համապատասխան համայնքի ղեկավարի հետ: Մասնավոր սեփականություն հանդիսացող հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում, կամ սեփականատիրոջ տեխնիկական միջոցներին ոստիկանության համար հասանելիությունն ապահովվում է սեփականատիրոջ համաձայնությամբ` նրա հետ կնքված պայմանագրով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ոստիկանության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում: Տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում: Ոստիկանության ծառայողները պետք է տեսաձայնագրող և լուսանկարահանող տեխնիկական միջոցները կրեն տեսանելի ձևով, բացառությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների իրականացման դեպքերի: Սույն մասով նախատեսված տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողը պարտավոր է բանավոր նախազգուշացնել իր հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին: Տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով: Շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները ենթադրյալ հանցանքի կատարման համար հետախուզման մեջ գտնվող անձին նմանության առկայությունն ստուգելու նպատակով կարող են ունենալ դրանց տեսադաշտում հայտնված անձանց դեմքի նույնականացման հնարավորություն: Ենթադրյալ հանցանքի կատարման համար հետախուզման մեջ գտնվող անձի հետ նմանության առկայությունը տեխնիկական միջոցներով իրականացվում է տեխնիկական միջոցների տեսադաշտում հայտնված անձի պատկերն իրական ժամանակում, ինքնաշխատ եղանակով հետախուզման մեջ գտնվող անձանց շտեմարանում առկա տվյալների հետ համադրման միջոցով: Նույնականացման դեպքում տեխնիկական միջոցը տեղեկացնում է ոստիկանության ծառայողին: Սույն մասով նախատեսված դեպքում տեխնիկական միջոցների տեսադաշտում հայտնված անձանց պատկերը չի ամրագրվում, չի պահպանվում կամ այլ կերպ չի մշակվում: Տեխնիկական միջոցով իրավախախտում հայտնաբերելու կամ ամրագրելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք չունի դադարեցնելու կամ ընդհատելու տեսանկարահանումը կամ տեսաձայնագրումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Տեսանյութերը կամ լուսանկարները ոչնչացվում են դրանց ամրագրումից յոթ օր հետո, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի կամ ոստիկանության պետի լիազորած իրավասու ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ տարաժամկետվում է, եթե`
    1) տեխնիկական միջոցներով հայտնաբերվել կամ ամրագրվել է հանցագործության դեպք կամ հասարակական կարգի (այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի օրենսդրության) խախտում.
    2) անձանց կողմից բողոքարկվել են ոստիկանության ծառայողների գործողությունները, կամ ոստիկանության ծառայողի կողմից թույլ տրված իրավախախտման մասին լրատվության միջոցի հաղորդման հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն.
    3) անձինք իրենց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու խնդրանքով դիմել են ոստիկանություն: Տեսանյութերը կամ լուսանկարները կարող են օգտագործվել հանցագործությունների կամ հասարակական կարգի խախտումների դեպքերի քննության, ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ բողոքները քննելու, անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, հասարակական հնչեղություն ստացած դեպքերով ոստիկանության ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության ավարտից հետո վերջինիս վերագրվող կարգապահական խախտման դեպքի կամ խախտման հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը հրապարակայնացնելու նպատակով` առանց այլ անձանց նույնականացնող տվյալների հրապարակման կամ դրանց նվազագույն հրապարակմամբ: Տեսանյութերը կամ լուսանկարներն այլ նպատակներով օգտագործելը (այդ թվում` հրապարակելը) արգելվում է: